ԱԽՈՒՐԻԿԻ
ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԴՊՐՈՑԸ ՄԵԿ ՏԱՐԵԿԱՆ Է
իրակնօրյա
դպրոցները հոգեւոր կրթության օրրաններ են, ուր երեխանները ծանոթանում
են Աստվածաշնչին, քրիստոնեական սկզբունքներին, Հայ Առաքելական Սուրբ
Եկեղեցու պատմությանը, տոներին, Սրբերի վարքին եւ ազգային ու հոգեւոր
արժեհամակարգ ձեւավորում:
Շիրակի թեմի Ազատանի հովվության Ախուրիկ բնակավայրում շուրջ մեկ
տարի է, ինչ գործում է կիրակնօրյա դպրոց, ուր հոգեւոր կրթություն
է սատանում 7-15 տարեկան շուրջ քառասուն երեխա: Սակայն չունենալով
դասերն անցկացնելու մշտական վայր, հաճախ առաջանում էին տարաբնույթ
խոչընդոտներ: Աստծո օգնականությամբ ամեն դժվարություն հաղթահարելի
է, ինչն էլ տալիս է իր պտուղները:
Նոյեմբերի
մեկից, կիրակնօրյա դպրոցի դասերն անցկացնելու համար, Ախուրիկի վարչական
ղեկավար Մարզպետ Սարգսյանը, վարչական շենքում տրամադրել է վերանորոգված,
լուսավոր ու գեղեցիկ դասասենյակ, ինչն անչափ ուրախացրել ու ոգեւորել
էր բոլորին, առավելաբար՝ երեխաներին: Այլեւս նոր ընթացք եւ նոր փուլ
է սկսվում Ախուրիկի կիրակնօրյա դպրոցում:
Աստծո առաջնորդությամբ բարի ընթացք:
ԳՈՀԱՐ ԳԱԼՏԱԳԱԶՅԱՆ
>>>
|
|