ՏՈՆ
ԱՄԵՆԱՅՆ ՍՐԲՈՑ, ՀՆՈՑ ԵՎ ՆՈՐՈՑ,
ՀԱՅՏԻՑ ԵՎ ԱՆՀԱՅՏԻՑ
Անզգամների աչքին թվաց, թե
նրանք մեռան, եւ նրանց ելքն այս աշխարհից
համարվեց տանջանք, իսկ նրանց հեռանալը մեզնից՝ կործանում, բայց նրանք
գտնվում են խաղաղության մէջ:
ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ՍՈՂՈՄՈՆԻ
ոյեմբերի
2-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց հին եւ նոր, հայտնի եւ
անհայտ Սրբերի տոնը:
Կան
Սրբեր, որոնց անուններն անծանոթ են մնացել մարդկությանը, հայտնի
են միայն Աստծուն, եւ այդ պատճառով հաստատվել է «Ամենայն Սրբոց,
հնոց եւ նորոց, հայտից եւ անհայտից» անանուն տոնը: Այս տոնով հիշատակվում
են հին եւ նոր, այսինքն՝ մինչեւ մեր ժամանակների անանուն Սրբերը:
Նրանք, հայտնի չլինելով մեզ, եղել են քրիստոնեության քարոզիչներ,
նահատակվել սուրբ հավատքի համար, դարձել այն պահպանողներ՝ պատրաստ
լինելով ամեն գնով փրկել մոռացումից, թույլ չտալով, որ սրբազան հավատը
ձեւախեղվի որեւէ մեկի ձեռքով:
Այդ օրը՝ տոնի ուրախ առիթով, Ղարիբջանյանի Սուրբ Հոգի եկեղեցում,
ձեռամբ եկեղեցու հոգեւոր հովիվ արժանապատիվ Տ. Մակար քահանա Գալամդարյանի,
մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ:
«Սրբերն այն անձինք են, ովքեր, ընդունելով մեր Տեր Հիսուս Քրիստոսին
իրենց կյանքերից ներս, ձգտեցին դեպի կատարելություն, որի ճանապարհին
ունեցան հավատքի սխրանքներ՝ դառնալով ընտրյալներ Աստծո աչքին եւ
օրինակներ մեզ՝ քրիստոնյաներիս համար: Սրբերը, մեր բարեխոսները լինելով
Աստծո առջեւ, նաեւ իրենց կյանքով ոգեշնչման աղբյուր են յուրաքանչյուրիս
համար՝ քայլելու սրբության ճանապարհով»,- իր խոսքում նշեց պատարագիչ
Տեր Հայրը:
Սուրբ Պատարագին ներկա էին ոչ միայն տեղի հավատացյալները, այլեւ
ուխտավորներ Գյումրիից ու Երեւանից:
ԳՈՀԱՐ ԳԱԼՏԱԳԱԶՅԱՆ
>>>
|
|