Մանուկներին՝
Սրբազան Պատմություն
ԻՐԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ ԳԻՏԻ ՄԻԱՅՆ ՄԱՍՆԱԳԵՏԸ
եկ
օր վարպետի մոտ է գալիս մի երիտասարդ տղա եւ ասում.
-Ես եկել եմ Ձեզ մոտ, որովհետեւ ինձ այնքան անպետք եւ խեղճ եմ զգում,
որ ապրելու ցանկություն չունեմ: Շուրջբոլորս ասում են, որ անհաջողակ
եմ եւ հիմար: Խնդրում եմ, օգնե՛ք ինձ:
Վարպետը,
նայելով երիտասարդին, ասում է.
-Ներիր ինձ, բայց ես հիմա զբաղված եմ եւ չեմ կարող օգնել քեզ: Այս
պահին մի հրատապ եւ կարեւոր գործ ունեմ անելու:
Մինչ երիտասարդը հուսալքված հեռանում է, վարպետը կանգնեցնում է նրան
եւ ասում.
-Եթե համաձայնես ինձ օգնել իմ գործում, ապա ես էլ ուրախությամբ կօգնեմ
քեզ՝ քո գործում:
-Սիրով,- պատասխանում է տղան՝ կրկին իրեն մերժված զգալով, քանի որ
իր խնդրանքը երկրորդական էր համարվել:
-Լավ,- ասում է վարպետը՝ ճկույթից հանելով իր ոսկյա գեղեցիկ մատանին:
-Ձի հեծիր, գնա շուկայի հրապարակ եւ անմիջապես վաճառիր այս մատանին,
որպեսզի ես կարողանամ պարտքս վճարել: Փորձիր որքան հնարավոր է բարձր
գնով վաճառել, եւ հանկարծ չհամաձայնես այն վաճառել մեկ ոսկե մետաղադրամից
ցածր: Այս ամենն անելուց հետո որքան հնարավոր է շուտ վերադարձիր:
Երիտասարդը վերցնում է ոսկե մատանին եւ գնում: Հասնելով շուկա՝ նա
սկսում է մատանին առաջարկել տարբեր գնորդների եւ վաճառողների, ովքեր
հետաքրքությամբ զննում էին այն:
Մատանին բոլորին շատ դուր էր գալիս, բայց երբ իմանում էին, որ մեկ
ոսկե մետաղադրամից պակաս չեն կարող գնել, հիասթափվում էին:
Շատերը նույնիսկ ծիծաղում էին, երես թեքում, եւ միայն մի ծեր պապիկ
սիրալիր բացատրում է երիտասարդին, որ իր ասած գինը չափից դուրս բարձր
է այդ մատանու համար, եւ որ այն արժե մի պղնձե դրամից ոչ ավելի:
Լսելով ծերունու խոսքերը՝ երիտասարդը շատ տխրում է ու այդպես վերադառնում
վարպետի մոտ:
- Վարպե՛տ, ես չկարողացա կատարել ձեր խնդրանքը,- տխրությամբ ա-սում
է տղան,- լավագույն դեպքում ես այն կարող էի վաճառել մի քանի պղնձե
դրամով, բայց մատանին շատ թանկ արժե:
-Դու, հենց նոր շատ կարեւոր խոսքեր ասացիր,- ասում է վարպետը:- Նախքան
մատանին վաճառելը, մենք պետք է պարզենք դրա իրական արժեքը, իսկ այդ
գործում մեզ միայն կարող է օգնել մասնագետը, տվյալ դեպքում՝ ոսկերիչը:
Գնա՛ նրա մոտ եւ պարզիր մատանու իրական արժեքը, սակայն որքան էլ
գին սահմանի մատանու համար, հանկարծ չվաճառես:
Տղան հեծնում է ձին եւ գնում ոսկերչի մոտ:
Ոսկերիչը, մատանին երկար զննելուց, կշռելուց հետո, ասում է տղային.
- Փոխանցիր վարպետին, որ այս մատանու համար ես այս պահին պատրաստ
եմ վճարել 58 ոսկի: Սակայն եթե նա ինձ ժամանակ տա, ապա ես պատրաստ
եմ այն գնել 70 ոսկով:
-Յոթանասո՜ւն,- ուրախացած բացականչում է տղան եւ, մատանին հետ վերցնելով,
վերադառնում վարպետի մոտ:
Տեսնելով տղայի ուրախությունն ու ոգեւորությունը՝ վարպետն ասում
է.
-Իմացի՛ր, տղաս, որ դու հենց այս մատանու նման ես՝ անգին ու անկրկնելի:
Ինչպես ոսկե մատանին կարող է ճիշտ գնահատվել միայն ոսկերչի կողմից,
այնպես էլ քո իրական արժեքը կարող է հասկանալ միայն «մասնագետը»:
Ինչո՞ւ ես կարծում, որ ցանկացած մեկը կարող է հասկանալ ու ճշմարտապես
գնահատել քեզ:
>>>
|
|