ՄԱՅՐ
ՏԱՃԱՐԻ ՎԵՐԱՕԾՈՒՄ ԵՎ
ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ
եպտեմբերի
29-ին` Վարագա Սուրբ Խաչի տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն
Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ վերաօծվեց Մայր Տաճարի
Ավագ Խորանի Ս. Սեղանը եւ մատուցվեց Հայրապետական Սուրբ Պատարագ:
Տաճարի
վերաօծման եւ Պատարագի սրբազան արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ
Վահագն Խաչատուրյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ նախագահ
Ալեն Սիմոնյանը, ՀՀ կառավարության եւ Անվտանգության խորհրդի անդամներ,
Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների
ղեկավարներ, Նվիրապետական Աթոռների ներկայացուցիչներ, Մայր Աթոռում
պաշտոնավարող եպիսկոպոսներ, Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, թեմական
պատվիրակություններ, Գերագույն հոգեւոր խորհրդի անդամներ, Քրիստոնեական
Եկեղեցիների եւ միջեկեղեցական կառույցների պատվիրակներ ու ներկայացուցիչներ,
ինչպես նաեւ ազգային բարերարներ, մշակույթի, գիտության եւ հասարակական
գործիչներ, Հայաստանից ու Սփյուռքից ժամանած բազմահազար ուխտավոր
հայորդիներ:
Հայրապետական հանդիսավոր թափորը Վեհարանից շարժվեց դեպի Մայր Տաճար:
Խաչերի ու խաչվառների առաջնորդությամբ, ինչպես նաեւ մեծաթիվ ուխտավորների
ուղեկցությամբ, Ամենայն Հայոց Հայրապետը եւ Կ. Պոլսի Հայոց Պատրիարք
Ամենապատիվ Տ. Սահակ արքեպս. Մաշալյանը, օրհնելով ներկա ժողովրդին,
ամպհովանու եւ «Հրաշափառ» շարականի երգեցողության ներքո, մուտք գործեցին
Մայր Տաճար:
Վեհափառ
Հայրապետի ընթերականերն էին Կանադայի հայոց թեմի Առաջնորդ Տ. Աբգար
եպս. Հովակիմյանը եւ Կենտրոնական Եվրոպայի ու Շվեդիայի Հայրապետական
պատվիրակ Տ. Տիրան եպս. Պետրոսյանը:
Տերունական աղոթքից հետո՝ ձեռամբ Հայոց Հովվապետի, վերաօծվեց Ավագ
Խորանի Սուրբ Սեղանը, ապա Նորին Սրբությունը Հայ Առաքելական Սուրբ
Եկեղեցու «Սուրբ Էջմիածին» պատվո բարձր շքանշանին եւ «Դուստր Սուրբ
Էջմիածին» տիտղոսին ու Հայրապետական շքանշանին արժանացրեց Հայ Եկեղեցու
ազգային բարերարներին, որոնց ընծայաբերումներով իրականացվեցին Մայր
Տաճարի ամբողջական վերանորոգման աշխատանքները: Պարգեւատրվեցին Տեր
եւ Տիկին Վաչե եւ Թամար Մանուկյանները, Տեր եւ Տիկին Սամվել եւ Էթերի
Կարապետյանները, Տեր եւ Տիկին Պերճ եւ Վերա Սեդրակյանները, Տեր եւ
Տիկին Էրիկ եւ Միլանա Իսրայելյանները, Տիկին Էլզա Տիտիզյանը, Տեր
եւ Տիկին Նուբար եւ Աննա Աֆեյանները, Տեր եւ Տիկին Նվեր եւ Ելենա
Մխիթարյանները, Տիկին Անահիտ Յակուբյանը, Տեր եւ Տիկին Հրաչ եւ Սյուզըն
Թուֆայանները:
Այնուհետեւ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետը մատուցեց Սուրբ
եւ անմահ Պատարագ: Մայր Տաճարի վերաօծման առիթով՝ սրբազան արարողակարգի
ընթացքում, Նորին Սրբությունն իր Հայրապետական պատգամը հղեց ողջ
հայությանը:
ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾԻՆ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
>>>
|
|