Աստծու հանդեպ սերը երբեք ուղղահայաց սեր չէ միայն, այլ նաեւ՝ հորիզոնական: Չկա Աստծու հանդեպ սեր՝ առանց մերձավորի նկատմամբ սիրո: Աստծո հանդեպ սերն անցնում է մարդկանց նկատմամբ սիրո միջով:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԵ Տարի, Թիվ 9 (297), սեպտեմբեր 2024 թ.  


 

       

ՈՒԽՏԴ Ի ԿԱՏԱՐ, ՈԻԽՏԱՎՈՐ…

«Աղաչեմ զձեզ, ով ընթերցողք, Բան մի խրատ տամ լսեցեք,
Գիրքս ամանաթ ձեզ՝ Պահեցեք եւ կարդացեք…»:

եպտեմբերի 5-ին՝ Սուրբ Հովհաննես Կարապետի եւ Հոբ Արդարի տոնի առիթով, Զարիկ Իգիթյանի եւ Ժաննա Խաչատրյանի նախաձեռնությամբ, ուխտավորներն ուղեւորվեցին Արմավիրի մարզի Վաղարշապատի Ս. Շողակաթ (Ս. Մարիանե) եկեղեցի՝ ներկա գտնվելու մատուցվող Սուրբ եւ անմահ Պատարագին, նաեւ խոնարհվելու Սանգիբարանի Սուրբ Հովհաննեսի Ավետարանին:

Ուխտավորները նախատեսված ժամին ճանապարհ ընկան:

ՍԱՆԳԻԲԱՐԱՆԻ Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ԱՎԵՏԱՐԱՆԸ

Արեւմտյան Հայաստանում եւ Կիլիկիայում հայկական ձեռագրական ժառանգությունը չափազանց մեծ քանակ է կազմել: Գրեթե ամեն ընտանիք ուներ իր ձեռագիրը, որ պահվում էր տանը որպես սրբություն: Ուղղագիծ երկաթագիր ձեռագիր Մատյանը գրվել է Պարսկաստանում, 12-րդ դարում՝ Պետրոսի եւ Գրիգորի ձեռամբ: Մատյանը Պարսկաստանի Փերիա նահանգի Սանգիբարանում է հայտնվել 1603-1604 թթ.: Այն 400 տարի հանգրվանել է Ս. Հովհաննես եկեղեցում:

Շահ Աբբասի տեղահանությունների ժամանակ Ս. Հովհաննես եկեղեցու քահանան Ավետարանն ու եկեղեցու զանգը հանել է, պահել, իսկ գաղթի ժամանակ տեղափոխել Իրան: Հետո քահանայի ժառանգները Սուրբ Գիրքն ու զանգը բերել են Հայաստան եւ նվիրել Սուրբ Գիրքը՝ Մաշտոցի Մատենադարանին, իսկ զանգը՝ Ս. Շողակաթ եկեղեցուն: Սուրբ Գիրքը նաեւ կոչվում է Ս. Հովհաննեսի Ավետարան:

Առավոտյան Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի ձեռագիր պահոցից դուրս հանվեց եւ քայլարշավով Սանգիբարանի Սուրբ Ավետարանը բերվեց Էջմիածին, իսկ Սուրբ Պատարագի ընթացքում հանգրվանեց Սուրբ Մարիանե վանքում: Մեծաթիվ ուխտավորների ներկայությամբ մատուցվեց ուխտի Սուրբ եւ անմահ Պատարագ՝ ձեռամբ Հայր Զաքարիա ծայրագույն վրդ. Բաղումյանի: Սրբազան արարողակարգի ընթացքում հավատավոր ուխտավորներն ու սանգիբարանցիները հնարավորություն ունեցան համբուրել Սուրբ Գիրքը, ինչպես նաեւ հաղորդվել մեր Տիրոջ Սուրբ Մարմնին ու Արյանը:

ՏԵՂԵՐ ԿԱՄ ԴՂԵՐ

Ուխտավորների հաջորդ հանգրվանը Տեղեր կամ Դղերն էր: Այս ճանապարհին Հայաստանն ասես Երկնքից պոկված մի կտոր լինի, դրախտավայր է, բաց երկնքի տակ մի թանգարան: Տեղերի Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 12-րդ դարում: Այն իր զորությամբ ուխտավորի աղոթքը տեղ է հասցնում առ Բարձրյալը:

Այստեղ եւս ուխտագնացները մոմեր վառեցին, խնկարկեցին, աղոթք առաքեցին առ Աստված եւ, հոգեպես զորացած, վերադարձան իրենց օջախները:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները