Մանուկներին՝
Սրբազան Պատմություն
ԲԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՇՏ ԵՏ Է ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ
ի
կին յուրաքանչյուր առավոտ երկու բլիթ էր թխում՝ մեկը տան անդամների
համար, մյուսը՝ պատահական անցորդի: Երկրորդ բլիթը այդ կինը միշտ
դնում էր պատուհանագոգին, եւ ցանկացած անցորդ կարող էր վերցնել այն:
Ամեն
անգամ բլիթն այդտեղ դնելիս աղոթում էր դրսում գտնվող իր որդու համար,
ով տանից հեռացել էր լավ ճակատագրի հետեւից: Երկար ամիսներ էին անցել,
եւ մայրը ոչինչ չգիտեր իր որդու մասին, միայն Աստծուց խնդրում էր,
որ որդին անփորձանք տուն վերադառնա:
Շուտով նա նկատում է, որ ինչ-որ կուզիկ մարդ է ամեն օր գալիս եւ
այդ բլիթները տանում: Եվ ամեն անգամ շնորհակալության փոխարեն նա
միայն կրկնում էր.
- Վատությունը, որ անում եք, ձեզ հետ է մնում, իսկ լավությունը միշտ
դեպի ձեզ է վերադառնում:
Եվ այդպես շարունակվում էր ամեն օր: Մի անգամ, զայրացած նման պահվածքից,
նա որոշում է վերջ տալ այդ ամենին:
- Ես կազատվեմ այդ կուզիկից,- ասում է նա ինքն իրեն եւ թույն ավելացնում
երկրորդ բլիթի մեջ: Բայց երբ ցանկանում է այն դնել պատուհանագոգին,
ձեռքերն սկսում են դողալ:
- Ի՞նչ եմ անում,- մտածում է նա, անմիջապես թունավոր բլիթը նետում
թոնիրը եւ նորը թխում:
Կուզիկը գալիս է, վերցնում բլիթը, կրկնում նույն արտահայտությունը
եւ շարունակում ճանապարհը: Այդ նույն օրը երեկոյան ինչ-որ մեկը թակում
է դուռը: Բացելով այն՝ կինն իր որդուն է տեսնում: Նա ահավոր տեսք
ուներ՝ նիհարած, թույլ, պատառոտված հագուստով, քաղցած:
- Մայրի՛կ, պարզապես հրաշք է, որ ես այստեղ եմ: Ես գրեթե հասել էի
մեր տուն, սակայն այնքան սոված էի, որ ուշագնաց էի եղել եւ հավանաբար
կմահանայի, եթե ինչ-որ կուզիկ մարդ այդ պահին կողքովս անցնելիս չլիներ:
Նա այնքան բարի գտնվեց, որ ինձ տվեց իր ամբողջ օրվա ուտելիքը՝ բլիթը:
Լսելով այդ բառերը՝ մայրը գունատվում է եւ հենվում դռանը, որպեսզի
չընկնի: Նա հիշում է առավոտվա թունավորած բլիթի մասին եւ սարսափում.
չէ՞ որ եթե այդ բլիթը չնետեր թոնիրը եւ չայրեր, հիմա իր տղան մահացած
կլիներ:
Այդ ժամանակ է միայն կինը հասկանում իր լսած բառերի իմաստը. «Չարությունը,
որ դուք անում եք, մնում է ձեզ հետ, իսկ բարությունը հենց ձեզ է
վերադառնում»: Ուստի աշխատեք բարություն անել անընդհատ, նույնիսկ
եթե հիմա դա ոչ ոք չի գնահատում...
>>>
|
|