ԱԶԱՏԱՆՈՒՄ
ՆՇՎԵՑ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐԸ
եպտեմբերի
1-ին Շիրակի թեմի Ազատանի «Սուրբ Հարություն» կրթական կենտրոնում
մեկտեղվեցին կիրակնօրյա դպրոցի սաները:
Նախ Ազատանի Սուրբ Հարություն-Սուրբ Ստեփանոս եկեղեցում, հոգեւոր
հովիվ արժանապատիվ Տ. Մակար քահանա Գալամդարյանի ձեռամբ, կատարվեց
սաների օրհնության կարգ, ապա հանդիսավոր օրը շարունակվեց կենտրոնում:
Տեր Մակարն իր շնորհավորանքի խոսքում կարեւորեց գիտելիքի դերը, որը
երեխաներն ստանում են դպրոցում, այնուհետեւ շեշտեց, որ, գիտելիքի
ամբարման հետ, կարեւոր է նաեւ հոգեւոր ու ազգային արժեհամակարգի
ձեւավորումը, որ երեխաներն ստանում են «Սուրբ Հարություն» կրթական
կենտրունում:
Սաների
ուրախառիթ օրը զարդարեց տոնական տորթը, որը կտրելու իրավունքը վերապահվեց
առաջին դասարանցիներին: Այս կերպ ազդարարվեց նոր կրթական տարվա սկիզբը:
ԳՈՀԱՐ ԳԱԼՏԱԳԱԶՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ՀԵՂԻՆԱԿԻ
>>>
|
|