Աստծու հանդեպ սերը երբեք ուղղահայաց սեր չէ միայն, այլ նաեւ՝ հորիզոնական: Չկա Աստծու հանդեպ սեր՝ առանց մերձավորի նկատմամբ սիրո: Աստծո հանդեպ սերն անցնում է մարդկանց նկատմամբ սիրո միջով:

  ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ  

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԵ Տարի, Թիվ 9 (297), սեպտեմբեր 2024 թ.  


 

       

«ՄԻ ԹՈՂ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆԱ ԿՊԱՇՏՊԱՆԻ ՔԵԶ,
ՍԻՐԻՐ ԱՅՆ, ԵՎ ՆԱ ԿՊԱՀՊԱՆԻ ՔԵԶ»
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

«Զգործս ձեռաց մերոց, ուղիղ արա ի մեզ Տէր,
եւ զգործս ձեռաց մերոց յաջողեա մեզ»:

յսօր կյանքի արագընթաց զարգացումներում առավել, քան երբեւէ կարեւոր են ուսումն ու գիտելիքը, բայց պետք է հիշել, որ միշտ՝ բոլոր ժամանակներում, կարեւոր են հոգին կրթելը, ճշմարտության եւ բարու մեջ հաստատելը:

Արարող ուժ է գիտեիլիքը, ստեղծագործ զորություն ու բարիք, երբ ամուր կերպով հաստատված է հավատքի վեմի եւ հոգեւոր արժեքների հիմերի վրա: Ահա այսպիսի ճանաչողությունը, կրթական դարբնոցն է, որ, Ավետարանի խոսքի համաձայն, դիմակայում են ժամանակի հողմերի ու հորձանքների առջեւ: Հոգեւոր արժեքների զորությամբ դարերի փորձությանց բովով ու հրով անցնելով՝ ձույլ ոսկի է դարձել հայ դպրոցը, մաքուր ու անաղարտ, ինչպես այնտեղ կրթվող հայ մանկանց միտքն ու հոգին:

Սահակ-Մեսորպյան դպրոցը, ժամանակին համահունչ կրթություն ապահովելու իր դարավոր ավանդներվ, դարձել է գրավականը մեր ազգային - քրիստոնեական ինքնության եւ մեր ժողովրդի գոյատեւման ու հարատեւության: Այսօր նույնպես մեր Եկեղեցին իր պարտքն է նկատում հայրենի պետությանն աջակցել՝ կրթելու մեր ժողովրդի արժանավոր զավակներ եւ մեր երկրի գիտակից քաղաքացիներ, զարգացած, նպատակասլաց եւ պատասխանատվության բարձր զգացումով սերունդ, որը պատրաստ կլինի դիմագրավել ժամանակի մարտահրավերները, տեր լինել մեր երկրի ու ժողովրդի ապագային:

Ուրեմն՝ պետք է ճանաչենք մեր Եկեղեցին, գնահատենք նրա առաքելությունը, որպեսզի հայ զավակները մանկուց ջերմանան ու լցվեն հավատքով, լինեն Աստծո սուրբ ներկայության բնակարան, բարիքի ձգտող, մարդասեր, ազնիվ, օրինապահ ու արդարամիտ: Սաղմոսերգուի շուրթերով անտեղի չի ասված. «Երանի այն ազգին, որի օգնականը Տեր Աստված է» (Սաղմ. ԼԲ 12): Ինքնաճանաչ, քրիստոնեական արժեքները կարեւորող, աստվածասեր եւ հայրենասեր սերունդ կրթելով՝ մենք կզորանանք, կզարգանանք, կառաջադիմենք եւ կընթանանք դեպի մեր նվիրական նպատակների իրագործում:

Սեպտեմբերի 18-ին՝ Շիրակի թեմի առաջնորդարանում, նոր ուսումնական տարվա առիթով, նախաձեռնությամբ ՔԴԿ պատասխանատու Տ. Նշան քհն. Պանֆյորովի, տեղի ունեցավ հանդիպում կիրակնօրյա դպրոցների մի խումբ ուսուցիչների հետ: Տեր Հայրը նախ ներկաներին շնորհավորեց գիտելիքի, գրի եւ դպրության օրվա ուրախ առիթով, ապա կարեւորեց, ազգի ապագան կերտող, մատաղ սերնդի դաստիարակությունը՝ հատկապես քրիստոնեական բարոյական սկզբունքներով:

Տեր Հայրն ուսուցիչներին հղեց իր հայրական մաղթանքը՝ ի մասնավորի նշելով, որ ուսուցչի գործը քաղցր է, ճանապարհը թեեւ դժվարին, բայց պատվաբեր, նշանակալի ու երախտարժան, ցանկացավ, որ Աստված Սուրբ Հոգու շնորհներով զարդարի ուսուցիչներին, իսկ սաներին նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ պարգեւի:

Հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում: Երկուստեք փոխանակվեցին մտքեր, առաջադրված հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ՍԵԴԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները