Աստծու հանդեպ սերը երբեք ուղղահայաց սեր չէ միայն, այլ նաեւ՝ հորիզոնական: Չկա Աստծու հանդեպ սեր՝ առանց մերձավորի նկատմամբ սիրո: Աստծո հանդեպ սերն անցնում է մարդկանց նկատմամբ սիրո միջով:

  ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ  

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԵ Տարի, Թիվ 9 (297), սեպտեմբեր 2024 թ.  


 

       

ԳՅՈՒՏ ԳՈՏՎՈ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ

ստվածամորը նվիրված տոների ոսկե շղթայի յուրահատուկ օղակներից մեկն է հանդիսանում նրա գործածած գոտու գյուտը նշանավորող տոնը, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու համար հետսամուտ է:

Մեծն Թեոդոսի որդի Արկադիոս կայսրը (395-408) փնտրել է տվել Աստվածածնի գոտին եւ, գտնելուց հետո, այն եւս բերվել է Կոստանդնուպոլիս, դրվել փոքրիկ արկղի մեջ եւ, կնքվելով արքունի մատանիով, պահվել Սուրբ Աստվածածին նորաշեն եկեղեցում: Ս. Աստվածամոր տփի եւ գոտու գյուտերին նվիրված տոները մեր Եկեղեցու տոնացույցի մեջ են անցել Սիմեոն Երեւանցի Կաթողիկոսի կողմից՝ 1774 թվականին:

Սուրբ Կույսի գոտու գտնվելը տոնում ենք, որպեսզի, վեհիշելով այս պատմությունը,մեկ անգամ եւս հիշենք Սուրբ Աստվածածնին եւ նրա միջոցով փառավորենք Քրիստոսին: Ս. Աստվածածինն իր դերով շատ մեծ է քրիստոնեական մտածողության մեջ: Նա է համարվում գլխավոր բարեխոսը ողջ մարդկության՝ «Սուրբ Աստվածածինն եւ զամենայն սուրբս բարեխօս արասցուք առ Հայր ի երկինս…»: Եվ պատահական չէ, որ հայկական եկեղեցիների բոլոր խորանները զարդարում են Ս. Աստվածածնի հրաշագեղ պատկերները՝ որպես երկնային դուռ ողջ մարդկության. «Աստվածածին՝ երկնային դուռն աստվածային»:

Ս. Կույս Մարիամն ավետման օրվանից դարձավ աստվածակիր եւ աստվածամայր, քանի որ իր որովայնում կրեց Աստվածայինը, որով վեր բարձրացրեց կնոջ կերպարը մեղսական վիճակից՝ դառնալով յուրաքանչյուր քրիստոնյա զավակի համար սիրելի մոր կերպար:

ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Սեպտեմբերի 1-ին՝ Աստվածածնի գոտու գյուտի տոնի ուրախ առիթով, Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչ էր Տ. Շիրակ ավգ. քհն. Առաքելյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհուրդը մեկնող քարոզ խոսեց Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանը՝ հանգամանալից անդրադառնալով նաեւ տոնի դերին ու նշանակությանը յուրաքանչյուր քրիստոնյա մարդու եւ հատկապես կնոջ կյանքում:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները