«ԶԳՈՐԾՍ
ՁԵՌԱՑ ՄԵՐՈՑ ՈՒՂԻՂ ԱՐԱ Ի ՄԵԶ ՏԷՐ,
ԵՒ ԶԳՈՐԾՍ ՁԵՌԱՑ ՄԵՐՈՑ ՅԱՋՈՂԵԱ ՄԵԶ»
ԲԱՐԻ ԵՎ ՕՐՀՆՅԱԼ ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻ
արերի
ընթացքում մտքի ու հոգու լուսավորությունը մշտապես եղել է եւ է Հայոց
Եկեղեցու հոգեփրկչական ու ազգապահպան առաքելության անբաժանելի մասը:
Մեր
երանաշնորհ հայրերը, հոգեմտավոր մեր հարուստ ժառանգությամբ, ուսուցանել
եւ իմացության ու գիտելիքի լույսն են փոխանցել նոր սերնդին՝ հայորդիների
սրտերում ամրապնդելով սերն ու նախանձախնդրությունը հայրենիքի եւ
մեր սրբազան արժեքների հանդեպ: Սուրբ Եղիշե վարդապետն զգուշացնում
է. «Բոլոր չարիքները մարդու միտքն են մտնում տգիտությունից»: Հիրավի,
այս համոզումով ու գիտակցությամբ են առաջնորդվել, կրթության գործին
լծված, ազգի նվիրյալ մշակները՝ մերժելով խավարն ու ջատագովելով մտքի
լուսավորությունը եւ առաջնային նկատել, հոգեւոր-ազգային նկարագրով,
մարդու ձեւավորումը:
Կրթության մշակներին է այսօր վստահված մեր սերունդների կրությունն
ու դաստիարակությունը, նրանց մնայուն արժեքներ փոխանցելը եւ հայկական
դիմագիծ ու դրոշմ ունեցող ազգի զավակներ կերտելը: Ուսուցչի գործը
ծանր է ու քաղցր, ճանապարհը թեեւ դժվարին, բայց պատվաբեր, նշանակալի
ու երախտարժան: Դպրոցում, հայ մանկանց միտքն ու հոգին կրթող, ուսուցիչները
կոչված են առաջնորդել գիտելիքով, սնել մեր մատաղ սերնդին, սովորեցնել
ճանաչել ու սիրել մեր հայրենիքն ու մայր Եկեղեցին: Քրիստոնեական
բարձր գիտակցությամբ օժտված՝ Գյումրու թիվ 15 կրթօջախի տնօրինությունն
ու ուսուցչական կազմն ամեն սեպտեմբերի, մինչ ուսումնական տարին սկսելը,
սաներին ուղեկցում են եկեղեցի՝ օրհնություն ստանալու: Այս տարին
նույնպես բացառություն չէր:
Սեպտեբերի 9-ին, դպրոցի 1-ին եւ 9-րդ դասարանների աշակերտները, տոնականորեն
հագնված, ծնողների եւ ուսուցիչների ուղեկցությամբ, ինչպես նաեւ գլխավորությամբ
Քնարիկ Ադամյանի, Ս. Ամենափրկիչ եկեղեցում էին, ուր Տ. Ավետիք աբղ.
Սողոմոնյանը կատարեց օրհնության հատուկ կարգ: Այնուհետեւ Հայր Սուրբն
իր շնորհավորանքի ու բարեմաղթանքի խոսքն ուղղելով բոլոր ներկաներին՝
ի մասնավորի նշեց. «Այս օրը կրկին մեր հայրական գնահատանքն ենք բերում
ամենքիդ՝ ձեր գովարժան ծառայության համար՝ մաղթելով աննկուն կամք,
նոր իրագործումներ: Թող ձեր սերմանած բարի հունդերն առատ պտուղներ
ու արդյունք տան՝ հանուն մեր կյանքի առաջընթացի եւ մեր նոր սերնդի
լուսավոր ապագայի»: Իսկ երեխաներին ցանկացավ, որ նմանվեն պարարտ
հողի մեջ ընկած սերմնահատիկին եւ ապագայում ծլարձակեն, նաեւ ի մտի
ունենան սուրբգրային այն խոսքը, որ ասում է. «Սիրտդ տուր խրատին
եւ ականջներդ պատրաստ պահիր՝ իմաստության խոսքը լսելու համար» (Առակաց
ԻԳ 12):
Հավելենք նաեւ, որ տարեվերջին նույնպես ավարտական դասարանի աշակերտներին,
նոր կյանք ճանապարհելուց առաջ, ուսուցիչներն ուղեկցում են եկեղեցի՝
օրհություն ստանալու:
Վերջում՝ հրաժեշտից առաջ, բոլորը վառեցին իրենց հավատի մոմերը՝ հայցելով
Ամենակարող Աստծո օրհնությունն ու բարեգթությունը:
ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ՀԱՅԿՈՒՀԻ ՇԱՀԲԱԶՅԱՆԻ
>>>
|
|