Աստծու հանդեպ սերը երբեք ուղղահայաց սեր չէ միայն, այլ նաեւ՝ հորիզոնական: Չկա Աստծու հանդեպ սեր՝ առանց մերձավորի նկատմամբ սիրո: Աստծո հանդեպ սերն անցնում է մարդկանց նկատմամբ սիրո միջով:

  ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ  

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԵ Տարի, Թիվ 9 (297), սեպտեմբեր 2024 թ.  


 

       

ԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ ԺՈՂՈՎ ՄԱՅՐ ԱԹՈՌ
ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

եպտեմբերի 11-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ հայաստանյան թեմերի առաջնորդների եւ Մայր Աթոռում սպասավորող եպիսկոպոսների ժողով:

Ողջունելով ժողովականներին` Նորին Սուրբ Օծությունն ուրախությամբ ընդգծեց, որ Մայր Տաճարի վերաօծման եւ մյուռոնօրհնության արարողությունների նախապատրաստական աշխատանքներն ամփոփման փուլում են:

Այնուհետեւ զեկույցով հանդես եկավ մյուռոնօրհնության, Մայր Տաճարի վերաօծման եւ հարակից միջոցառումների կազմակերպման համակարգող հանձնախմբի ատենապետ, Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ արքեպս. Խաչատրյանը՝ ներկայացնելով հանձնախմբի կողմից իրականացված աշխատանքները:

Տեղեկացվեց, որ սրբազան արարողություններին մասնակցելու են Հայաստանից ու սփյուռքից բարձրաստիճան եկեղեցականներ, ազգային կյանքում նշանակալի դերակատարություն ունեցող հայորդիներ, քույր Եկեղեցիների եւ միջեկեղեցական կազմակերպությունների պատվիրակներ, պետական, դիվանագիտական, հասարակական, գիտա-կրթական, մշակույթի ու արվեստի ոլորտի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ուխտավորներ եւ հյուրեր:

Արարողությունների իրազեկման համար պատրաստվել ու հրապարակվել են հոլովակներ, հանրապետության տարբեր շրջաններում տեղադրվել են իրազեկող պաստառներ, հրատարակվել են ճանաչողական գրքեր, հանրամատչելի գրքույկներ ու թերթոններ: Համաձայնություն է ձեռք բերվել ԶԼՄ-ներով, Մայր Տաճարի վերաօծման ու մյուռոնօրհնության առիթով, լուսաբանվող հեռուստահաղորդումների կազմակերպման համար:

Անդրադարձ կատարվեց, սրբազան արարողություններին հավատացյալ հայորդիների հասանելիությունն ապահովելու նպատակով, ձեռնարկված տեխնիկական աշխատանքներին, որոնց շրջանակներում հասարակական կարգի պահպանության մարմինների հետ կանոնակարգվելու են, երթեւեկության ու անվտանգության հետ կապված, խնդիրները:

Զեկույցի ավարտին Ամենայն Հայոց Հայրապետի կողմից հանձնարարականներ տրվեցին թեմակալ առաջնորդներին՝ առավել ջանքեր գործադրել սրբազան արարողություններին ուխտավորների մասնակցությունը դյուրացնելու համար:

Մասնակից եկեղեցականներն իրենց ուրախությունն ու գոհունակությունն արտահայտեցին սպասվող հոգենորոգ իրադարձությունների առիթով: Ժողովը եզրափակվեց աղոթքով:

ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾԻՆ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները