ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ
ԱՂՈԹՔ ԳԵՐՅԱԼ ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՐ
Արցա՜խ, ապրել քեզանով ու
հանուն քեզ,
Այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից:
րցախի
անկախության օրը` սեպտեմբերի 2-ին, Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում,
Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի
օրհնությամբ, թեմի երիտասարդաց միությունը կազմակերպել էր միասնական
աղոթք՝ մեր գերված Արցախ աշխարհի համար:
Նախ կատարվեց Երեկոյան ժամերգություն, որի ավարտին միասնական աղոթք
բարձրացրինք առ Աստված, իսկ երիտասարդները կատարեցին Արցախի Հանրապետության
օրհներգը:
«Այսօր միասնաբար մեկտեղվեցինք, աղոթք արեցինք մեր գերված Արցախ
աշխարհի համար, խնդրեցինք Աստծուն, որ ամուր պահի մեր գերյալ հայրենիքը
եւ մեզ էլ իմաստություն տա՝ ապաշխարելու, անդրադառնալու, միատեղվելու
եւ զորանալու, որպեսզի մի օր կարողանանք վերադառնալ Արցախ», - իր
խոսքում նշեց Ազատանի հոգեւոր հովիվ Տ. Մակար քահանա Գալամդարյանը:
Միասնական աղոթքին միացել էին նաեւ Շիրակի մարզում բնակություն հաստատած
մեր արցախցի հայրենակիցները, ովքեր եւս իրենց սրտառուչ աղոթքներն
ուղղեցին առ Աստված:
ՄԱՐԻԱՄ ՍՈՒՔԻԿՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ՀԵՂԻՆԱԿԻ
>>>
|
|