Զի Աստուած սէր է: Ահա գաղտնի բանալին Քրիստոսի մարդեղութեան խորհուրդին: Ուրիշ խօսք աւելորդ է եւ անհարկի, որովհետեւ տիեզերքի ստեղծագործութեան ոյժը Սէ՛րն է:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԵ Տարի, Թիվ 8 (296), օգոստոս 2024 թ.  


 

       

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ՍՅՈՒՆՅԱՑ ԹԵՄ

ստծո կամոք եւ պահպանությամբ ունեցանք եւս մեկ ուխտագնացություն՝ այս անգամ Սյունյաց թեմ:

Ազատանի Սուրբ Հարություն-Սուրբ Ստեփանոս եկեղեցու հավատացյալներն օգոստոսի 8-ին, հոգեւոր հովիվ արժանապատիվ Տեր Մակար քահանա Գալամդարյանի գլխավորությամբ, ճանապարհ ընկան:

Ուխտավորներն առաջինն այցելեցին Խնձորեսկ՝ ճոճվող կամուրջ, Սուրբ Հռիփսիմե եկեղեցի, ուր միասնական աղոթք բարձրացրին առ Աստված, ինչպես նաեւ խոնարհվեցին Մխիթար սպարապետի գերեզմանին:

Հաջորդ հանգրվանը Գորիսի Ս. Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ եկեղեցին էր: Այստեղ ուխտավորներն ստացան արժանապատիվ Տեր Ահարոնի եւ Տեր Տիգրանի օրհնությունը: Տեր Ահարոնի առաջնորդությամբ այցելուները եղան նաեւ Վերինշենի 4-րդ դարի՝ յուրահատուկ ճարտարապետական ոճով , այսինքն՝ տապանանման կառուցված, Սուրբ Հռիփսիմե եկեղեցում, Սյունիքի լեռների հզորությունն ու ամրությունն զգացին Հալիձորի դիտակետից:

Երեկոյան ուխտավորները հասան Տաթեւի վանք, ուրտեղ ներկա գտնվեցին Խաղաղական եւ Հանգստյան ժամերգություններին:

Օգոստոսի 9-ի լույսը բացվեց Գիշերային, Առավոտյան եւ Արեւագալի ժամերգություներով, որից հետո մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ՝ ձեռամբ հոգեշնորհ Տ. Միքայել վարդապետ Գեւորգյանի:

Սրբազան արարողակարգից հետո, Տեր Մակարի ձեռամբ, մկրտվեց մեր ուխտավոր պատանիներից մեկը՝ Ռաֆայելը՝ դառնալով Աստծո որդեգիրը:

Տաթեւի հոգեւոր էներգիայով հարստացած՝ երիտասարդների ճանապարհը ձգվեց դեպի Որոտնավանք:

Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ուխտավորներն առիթ ունեցան տեսնել եկեղեցու հնամենի տպագիր մագաղաթները եւ Էդուարդ Տեր Ղազարյանի չորս մանրադիտակային քանդակները:

Վերջին կանգառը Շաքիի ջրվեժն էր՝ իր յուրահատուկ գեղեցկությամբ:

Վերադարձին, Ազատանի վարչական ղեկավար Սեյրան Ոսկանյանի կողմից, ուխտավորներին անակնկալ հյուրասիրություն էր սպասվում, որով վերջինս իր մասն ու բաժինն ունեցավ այս ուխտագնացությանը: Աստծո օրհնությունն ու պահպանությունն անպակաս նրանից եւ նրա ընտանիքից:

ԳՈՀԱՐ ԳԱԼՏԱԳԱԶՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները