Միշտ հիշեք՝ միայն համախմբվածությամբ է հնարավոր իրագործել հզոր հայրենիքի մեր տեսիլքը, միայն օրինահարգությամբ, արդարասիրությամբ, ծառայանվիրումով, հանձնառություններով ու զոհողություններով կարող ենք ծաղկեցնել մեր կյանքը, եւ ամուր ու հաստատուն պահել մեր պետականությունը:
 
ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԵ Տարի, Թիվ 6 (294), հունիս 2024 թ.  


 

       

Լրահոսից

1 հունիսի - Ս. Գրիգոր Լուսավորչի ելն ի վիրպեն տոնի ուրախ առիթով Ս. Յոթվերք եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանը: Նույն օրը, ձեռամբ Տ. Ստեփանոս քհն. Ավետիսյանի, Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցվեց Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, տոնի խորհուրդը մեկնեց եւ հավուր պատշաճի քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

2 հունիսի - Տոն Կաթողիկե Ս. Էջմիածնի: Ս. Յոթվերք առաջնորդանիստ եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանը եւ սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, հանգամանալից քարոզ խոսեց: Հընթացս Սուրբ Պատարագի կատարվեց Հայրապետական մաղթանք:

9 հունիսի - Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Շիրակ ավգ. քհն. Առաքելյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա սուրբգրային ընթերցվածը մեկնեց Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանը:

Նույն օրը Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանն այցելեց Ս. Սարգիս եկեղեցի, ուր Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Հակոբ քհն. Գրիգորյանը:

15 հունիսի - Գյուտ Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների: Սուրբ Յոթվերք եկեղեցում, տոնի ուրախ առիթով, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ՝ ձեռամբ Տ. Վարագ քհն. Հակոբյանի: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան պատշաճող ոգեշունչ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

Նույն օրը Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվեց Սուրբ և անմահ Պատարագ՝ ձեռամբ Տ. Ստեփանոս քհն. Ավետիսյանի:

16 հունիսի
- Առաջնորդանիստ Ս. Յոթվերք եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցվեց ձեռամբ Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանի: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, հավուր պատշաճի քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

23 հունիսի
- Գյուտ տփո Ս. Աստվածածնի: Ս. Յոթվերք մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանը:

30 հունիսի - Բարեկենդան Վարդավառի Պահոց: Առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Շիրակ ավգ. քհն. Առաքելյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, հավուր պատշաճի քարոզ խոսեց Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանը:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները