Միշտ հիշեք՝ միայն համախմբվածությամբ է հնարավոր իրագործել հզոր հայրենիքի մեր տեսիլքը, միայն օրինահարգությամբ, արդարասիրությամբ, ծառայանվիրումով, հանձնառություններով ու զոհողություններով կարող ենք ծաղկեցնել մեր կյանքը, եւ ամուր ու հաստատուն պահել մեր պետականությունը:

 
ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԵ Տարի, Թիվ 6 (294), հունիս 2024 թ.  


 

       

Տոն առաջիկա

ՍՈՒՐԲ ՍԱՆԴՈՒԽՏ ԿՈՒՅՍ

այաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հուլիսի 13-ին կոգեկոչի Ս. Թադեոս Առաքյալի եւ Ս. Սանդուխտ կույսի հիշատակը:

ԿՈՒՅՍԻ ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆԸ

Ծնվել է Հայաստանում եւ Սանատրուկ արքայի դուստրն էր, ում ապարանքը գտնվում էր Վասպուրականի (Վան) նահանգի Արտազ գավառի Շավարշավան գյուղաքաղաքում: Այստեղ հաստատվեց նաեւ Թադեոս Առաքյալը՝ Եդեսիայում քրիստոնեություն հաստատելուց հետո եւ դարձի բերեց մեծաթիվ հայերի:

Արքայի պալատում եւս քիչ չէին քրիստոնյաները: Թագավորի դուստրը՝ Սանդուխտը, նրանցից մեկն էր: Այդ մասին իմանալով՝ Սանատրուկը բանտարկեց նրան: Թադեոսը քաջալերեց կույսին, որ հաստատուն մնա նոր հավատքի մեջ:

Թագավորն իշխաններից մեկին բանտ ուղարկեց՝ տարհամոզելու դստերը: Սակայն վերջինս դարձի բերեց իշխանին ու նրա հիսուն ընկերներին: Անգամ հայրը չկարողացավ համոզել դստերը եւ արձակեց նրան սպանելու վճիռը: Կույսն արժանացավ նահատակության փառքին՝ կրծքից խոցվելով: Ապա նահատակվեց նաեւ Առաքյալը:

Ենթադրվում է, որ Սանդուխտ կույսը տասնութ տարեկան էր, երբ նահատակվեց, թեեւ, ըստ ոմանց, ավելի փոքր տարիքում նահատակվեց: Նա էր հայոց աշխարհի առաջին նախավկայուհին:

ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Որպես առաջին մարտիրոսուհի՝ մեծագույն վկայուհին հանդիսացավ քրիստոնեական ճշմարտությունների բացահայտողը համայն աշխարհի եւ ի մասնավորի հայ ժողովրդի համար, ինչը քրիստոնեության ծավալման առիթ եղավ:

Անտեսանելի եւ հավիտենական արժեքները տեսանելի եւ եւ անցավոր արժեքներից վեր դասեց: Ոչ միայն իգական սեռի եւ հայության, այլ նաեւ համայն մարդկության համար բարի օրինակ եղավ:

ՆԿԱՐԱԳՐԻ ՈՒՇԱԳՐԱՎ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ

Նա կրոնասեր էր: Սանդուխտ կույսի կրոնասիրությունն իրական էր, անկեղծ ու ճշմարիտ, ուստի չուրացավ իր նոր կրոնը, չզոհեց խղճի ազատությունը՝ մի քանի տարի ավելի ապրելու համար:

Լավը գնահատել գիտեր: Երբ ծանոթացավ Ավետարանի ճշմարտություններին, ընդլայնվեց մտքի հորիզոնը, բացվեցին հոգու աչքերը եւ սկսեց գնահատել քրիստոնեական կրոնի հավիտենական արժեքները:

ՊԱՏԳԱՄՆ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՐԴՈՒՆ

Չզոհել մնայուն արժեքներն առժամյան շահելու համար, մտքի ու խղճի ազատությունն ամեն ինչից վեր դասել, հետեւել ոչ թե կեղծ, այլ իրական կրոնասիրության, մշակել լավը գնահատելու մեր ընդունակությունը:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները