Միշտ հիշեք՝ միայն համախմբվածությամբ է հնարավոր իրագործել հզոր հայրենիքի մեր տեսիլքը, միայն օրինահարգությամբ, արդարասիրությամբ, ծառայանվիրումով, հանձնառություններով ու զոհողություններով կարող ենք ծաղկեցնել մեր կյանքը, եւ ամուր ու հաստատուն պահել մեր պետականությունը:

 
ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԵ Տարի, Թիվ 6 (294), հունիս 2024 թ.  


 

       

«Ի ՀԱՆԴԷՍ ՏՕՆԻ ՔՈ ՈՒՐԱԽԱՑԵԱԼ ՑՆԾԱՄՔ ՀԱՅՐ
ԵՒ ՎԱՐԴԱՊԵՏ ՍՈՒՐԲ ՀԱՅՐԱՊԵՏ…»
ՈՒԽՏԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՉՈՒՄ

«Արդ ով հայր մեր եւ լուսաւորիչ հոգւոց մերոց, աղաչեմք զքեզ, միաբան ուխտիւք
եկեղեցւոյ քո, զի յաւուրս հրաշալւոյ տօնի քո յատկապէս
բարեխօսիցես առ Քրիստոս Աստուածն մեր…»:
ՇԱՐԱԿՆՈՑ

ուրբ Գրիգոր Լուսավորչին անվանում են նաեւ «արմատ հաւատոյ»: Ինչպես ծառի արմատն է կենսահյութ փոխանցում ճյուղերին ու տերեւներին, ճիշտ այդպես էլ Գրիգոր Լուսավորիչը, իբրեւ հավատի ճշմարիտ արմատ, աստվածային շնորհները փոխանցեց հայ ժողովրդին իր եւ իր սերունդների միջոցով: Տիրոջ պատվիրաններին հլու պսակազգյացը, ըստ իմաստունի առակի խոստման, դեպի լույս բերեց Աստծո բազում որդիների: Թունավոր զեռունների հարեւանությամբ վիրապում Գրիգոր Լուսավորիչը մնաց գրեթե 14 տարի: Նրան կերակրում էր մի այրի կին, ամեն օր գաղտնի մի նկանակ նետելով խոր վիհի մեջ: Սուրբն ազատվեց վիրապից Հռիփսիմյանց կույսերի նահատակությունից ինն օր անց: Տրդատ թագավորը հիվանդացավ անբուժելի հիվանդությամբ: Նրա քույրը երազ տեսավ, համաձայն որի Տրդատին կարող էր բուժել միայն Խոր Վիրապում բանտարկված Գրիգորը: Մարդիկ կարծում էին, թե նա արդեն մահացել է, սակայն երազը, երեք անգամ կրկնվելով, ստիպեց վերջիններիս փորձել ու համոզվել արդյոք Գրիգորը ողջ է, թե ոչ: Երբ բացեցին գուպը, տեսան, որ Լուսավորիչը ողջ է եւ դուրս բերեցին: Նա աղոթքով բժշկեց Տրդատ թագավորին եւ կազմակերպեց հայոց ամբողջական դարձը: Սուրբ Հայրապետի օրինակով մեկ անգամ էլ համոզվում ենք, որ Տիրոջը հուսացողը կարող է քայլել օձերի ու կարիճների վրայով, ապրել դրանց միջավայրում երկար ժամանակ եւ չվնասվել: Այս օրինակով ամեն մեկս էլ անաղարտ հավատքով կարող ենք վստահել ու ապավինել Փրկչին: Երբ մարդու միտքը լուսավորված է Տիրոջ լույսով, եւ բաց են նրա հոգու աչքերը, ապա վիրապի խավարն ու առանձնությունը նրան չեն վնասի ո՛չ մարմնապես եւ ո՛չ էլ հոգեպես, այլ, ընդհակառակը, կլցնեն Տիրոջ մշտամնա ներկայությամբ ու աղոթելու ջերմ մղումով:

Հունիսի 1-ին վերստին համահունչ ղողանջեցին հայոց աղոթարանների զանգերը՝ ի լուր ամենքի ավետելով, Ս. Գրիգոր Լուսավորչի Վիրապից ելնելու տոնի ուրախ առիթով, մատուցվելիք Սուրբ եւ անմահ Պատարագի սկիզբը: Սուրբ Պատարագ մատուցվեց նաեւ Գյումրու Սուրբ Աստվածածինեւ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիներում:

ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ՀԱՄԱՆՈՒՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Մեր հավատի հոր՝ Սուրբ Գրիգորի անունը կրող եկեղեցում, ուխտի Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Ստեփանոս քհն. Ավետիսյանը: Այստեղ էին հավաքվել մեծաթիվ հավատավոր գյումրեցիներ՝ ներկա գտնվելու մատուցվելիք ուխտի Սուրբ Պատարագին: Սրբազան արաողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան համահունչ ոգեշունչ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները