Միշտ հիշեք՝ միայն համախմբվածությամբ է հնարավոր իրագործել հզոր հայրենիքի մեր տեսիլքը, միայն օրինահարգությամբ, արդարասիրությամբ, ծառայանվիրումով, հանձնառություններով ու զոհողություններով կարող ենք ծաղկեցնել մեր կյանքը, եւ ամուր ու հաստատուն պահել մեր պետականությունը:

 
ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԵ Տարի, Թիվ 6 (294), հունիս 2024 թ.  


 

       

ԲԱՐԵՎ ԱՄԱՌ

զատանի «Սուրբ Հարություն» կրթական կենտրոնում ամառային կրթական ծրագրերի սկիզբն ազդարարվեց հունիսի 8-ին:

Կենտրոնում գործող կիրակնօրյա դպրոցի շուրջ հիսուն սաներ մեկնեցին էքսկուրսիայի: Նրանց առաջին կանգառը Երեւանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնն էր, որտեղ կենտրոնի սաներին հրավիրել էին կրկեսային ներկայացում դիտելու:

Գեղեցիկ, ոգեւորող ու զարմանալի ներկայացումը դիտելուց հետո երեխաները շրջեցին մայրաքաղաքի կենտրոնում:

Երկրորդ հանգրվանը Օշականի Սուրբ Սիոն (Մանկանոց) եկեղեցին էր: Այստեղ առ Բարձրյալը միասնական աղոթք առաքելուց հետո, հոգեւոր հակիրճ զրույց ունեցան Տ. Մակար քհն. Գալամդարյանի հետ: Տեր Հայրը խոսեց հավատքի կարեւորության եւ դրանից բխող առաքինի կյանքի, ազգային-հոգեւոր արժեհամակարգին հավատարիմ մնալու եւ դրանով բոլոր մարտահրավերները դիմակայելու մասին:

Երրորդ կանգառն Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին էր: Այստեղ կենտրոնի սաները ներկա գտնվեցին Երեկոյան ժամերգությանը, ստացան տեղի հոգեւոր հովիվ Տ. Վազգեն քհն. Հովհաննիսյանի օրհնությունը, խոնարհվեցին մեծ հայի եւ ուսուցչապետի՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոց վարդապետի շիրմին, վերհիշեցին նրա կյանքի պատմությունն ու մեծ առաքելությունը:

Հիշարժան օրն իրականություն դարձավ շնորհիվ աջակիցներ Պարույր Ազատյանի, որ մեծավ մասամբ հոգաց երեխաների ճանապարհածախսը եւ Նաիրա Պետրոսյանի, որ տրամադրեց կրկեսային ներկայացման տոմսերը:

ԳՈՀԱՐ ԳԱԼՏԱԳԱԶՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ՀԵՂԻՆԱԿԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները