Միշտ հիշեք՝ միայն համախմբվածությամբ է հնարավոր իրագործել հզոր հայրենիքի մեր տեսիլքը, միայն օրինահարգությամբ, արդարասիրությամբ, ծառայանվիրումով, հանձնառություններով ու զոհողություններով կարող ենք ծաղկեցնել մեր կյանքը, եւ ամուր ու հաստատուն պահել մեր պետականությունը:

 
ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԵ Տարի, Թիվ 6 (294), հունիս 2024 թ.  


 

       

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ»
ՆՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ Ի ՆՊԱՍՏ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ

ԵՀԽ հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամը մեկնարկեց «Քաղաքացիական կրթությունը Շիրակի մարզում» ծրագրի 2024 թվականի նոր փուլը՝ ի նպաստ երիտասարդական նախաձեռնությունների եւ համայնքային կյանքում երիտասարդների ներգրավվածության խթանման:

Այդ կապակցությամբ, Շիրակի թեմի «Խաչմերուկ» սոցիալ-կրթական խորհրդատվական կենտրոնում, Շիրակի մարզի տարբեր համայնքների երիտասարդները հանդիպեցին ՀԿՍ ներկայացուցիչ Լաուրա Աղաջանյանի հետ: Վերջինս տեղեկացրեց, որ կազմակերպվելու են մի շարք դասընթացներ ու հանդիպումներ՝ ծրագրային աշխատանքի կարողությունների զարգացմանն ուղղված համապատասխան թեմաներով, որից հետո մասնակիցները հնարավորություն կունենան ներկայանալ, համայնքային խնդիրների վերաբերյալ, իրենց պատրաստած իրազեկման, ինչպես նաեւ այդ խնդիրների լուծման ծրագիր-առաջարկներով, որոնցից լավագույնները կընտրվեն՝ ՀԿՍ-ի աջակցությամբ իրագործելու նպատակով:

Իսկ այս ընթացքում, ՀԿՍ «Կլոր սեղան» հիմնադրամի աջակցությամբ, իրականացվում է «Քաղաքացիական կրթությունը Շիրակի մարզում» ծրագրի 2023 թվականի, Շիրակի թեմի Երիտասարդաց միության երիտասարդների կողմից, շահած ծրագիրը, որը բաղկացած է երկու ենթածրագրերից՝ ա) «Կամուրջ՝ երիտասարդ-համայնք համատեքստում», բ) «Երիտասարդների զբաղվածության եւ սոցիալական ձեռներեցության խթանում Ազատանում»:

Առաջին ենթածրագրի նպատակն է խթանել Շիրակի մարզի ութ համայնքների՝ Ամասիայի, Աշոցքի, Մարմաշենի, Ախուրյանի, Իսահակյանի, Կամոյի, Մարալիկի, Սառնաղբյուրի, երիտասարդների եւ Արցախից բռնի տեղահանվածների մասնակցությունը համայնքի երիտասարդական կյանքին, ինչպես նաեւ իրենց համայնքներում առկա խնդիրների բարձրաձայնմանն ու փորձի փոխանակմանը:

Երկրորդ ենթածրագրի նպատակն է նպաստել Շիրակի մարզի Ազատան համայնքի երեսուն եւ ավելի երիտասարդների կարուձեւի ու համակարգչային գիտելիքների ձեռքբերմանը, նրանց մասնակցությանը համայնքային կյանքի ակտիվացմանը:

Թե՛ դասընթացները, թե՛ համայնքային հանդիպումներն ակտիվ ընթացքի մեջ են: Ավարտին նախատեսվում է, ձեռք բերված գիտելիքների ու հմտությունների արդյունքում, ստացված աշխատանքների ցուցադրում եւ էկո արշավ Ազատան համայնքում:

ԳՈՀԱՐ ԳԱԼՏԱԳԱԶՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ՀԵՂԻՆԱԿԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները