Միշտ հիշեք՝ միայն համախմբվածությամբ է հնարավոր իրագործել հզոր հայրենիքի մեր տեսիլքը, միայն օրինահարգությամբ, արդարասիրությամբ, ծառայանվիրումով, հանձնառություններով ու զոհողություններով կարող ենք ծաղկեցնել մեր կյանքը, եւ ամուր ու հաստատուն պահել մեր պետականությունը:

 
ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԵ Տարի, Թիվ 6 (294), հունիս 2024 թ.  


 

       

«ԱՅՍՕՐ ՆՈՐ ՇՈՒՇԱՆ ԾԱՂԿԵԱԼ Ի ՆՈՐԱՏՈՒՆԿ ԲՈՒՐԱՍՏԱՆԷ»
ՏՈՆԱԿԱՆ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ԱՌԱՋՆՈՐԴԱՆԻՍՏ ԵԿԵՂԵՑՈՒՄ

«Սրբուհի Մարիամ, սափոր ոսկի եւ տապանակ կտակարանաց,
որ ըզ ի վերուստ զհացըն կենաց պարգեւեցեր քաղցեալ բնութեանս,
առ նա միշտ բարեխօսեա՛ վասն քաւութեան անձաց մերոց»:

ՇԱՐԱԿՆՈՑ

այ Առաքելական Սուրբ Եկեղեցին Սուրբ Աստվածածնի տփի գյուտի տոնը նշում է Հոգեգալստյան հինգերորդ կիրակի օրը: Աստվածամորը նվիրված այս տոնը սահմանվել է հետեւյալ առիթով: Ավանդությունն ասում է, որ Սուրբ Կույսն զգեստներից մեկը նվիրել էր, իր հետ ապրող, մի հրեուհու:

Պատմվում է, թե կոստանդնուպոլսեցի երկու ազնվատոհմիկ հույն եղբայրներ՝ Գալբիասը եւ Կանտիտասը, որոշում են ուխտի գնալ Երուսաղեմ՝ Պաղեստինի սրբավայրերը: Երբ Նազարեթում էին, ուր Ավետումն էր եղել, նրանք նկատում են, որ տեղաբնակ հիվանդների ու կույրերի հոծ բազմություն է հավաքվել մի տնակի առջեւ: Հետաքրքրությունից մղված՝ նրանք մոտենում են ամբոխին եւ տեղեկանում, որ այնտեղ մի տփի մեջ է պահպանվում Աստվածամոր զգեստը, որ նախնիներից ժառանգաբար հասել էր տանտիրուհուն եւ որի զորությամբ հիվանդներ էին բժշկվում:

Երուսաղեմ հասնելով՝ նրանք նմանօրինակ տուփ են պատվիրում եւ, վերադառնալով Նազարեթ, ծածուկ փոխանակում են, հրեա կնոջ տանը գտնվող, նախօրինակի հետ եւ, վերադառնալով Կ. Պոլիս, իրենց հետ բերում են այդ սրբությունը: Շուտով ազնվականների տանն սկսվում են հրաշքներ կատարվել, որոնց նախապատճառի մասին նրանք հայտնում են թագավորին: Բյուզանդիայի Լեւոն Մեծ կայսեր (457-474 թվականներ) հրամանագրով քաղաքի եպիսկոպոսը հիշյալ սրբությունը հանդիսավորապես զետեղում է, Աստվածամոր անունը կրող, եկեղեցում: Այդ հիշարժան իրադարձության առիթով սահմանվում է «Գյուտ տփո Ս. Աստվածածնի» տոնը, որը Հայ Եկեղեցին սկսել է տոնել 18-րդ դարից: 1774 թվականին տոնն իր կազմած «Տոնացույց»-ում ընդգրկել է Սիմեոն Երեւանցի Կաթողիկոսը:

Հունիսի 23-ին Սուրբ Յոթվերք առաջնորդանիստ մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, ոգեշինիչ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները