Ճշմարիտ քրիստոնյան գիտի, որ իր յուրաքանչյուր օրը պարգեւ է Արարչից, եւ որ այդ պարգեւն առավել պայծառազարդվում է, առ Աստված հավատքից ճառագող, սիրով, հավատավոր գործերով:

 
ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԵ Տարի, Թիվ 5 (293), մայիս 2024 թ.  


 

       

Տոն առաջիկա

ՏՈՆ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ՏՓԻ ԳՅՈՒՏԻ

այ Առաքելական Ս. Եկեղեցին խորին ակնածանք ունի դեպի Աստվածամայրը, որն էլ առիթ է հանդիսացել ոգեկոչելու Ս. Կույսի հետեւյալ տոները` Հղություն, Ծնունդ, Ընծայումն ի տաճար, Ավետում, Վերափոխում, Գյուտ գոտվո, Գյուտ տփո։

Աստվածածնի տոներն ընդհանրապես Հայոց Եկեղեցին տոնախմբում է միայն Սիմեոն Կաթողիկոսի՝ 1774 թվականի տոնացուցական կարգադրությունից հետո։ Այդ շարքում, իր ուրույն նկարագրությամբ, առանձնանում է Սուրբ Կույսի տփի գյուտի հիշատակը, որ ոգեկոչում ենք Հոգեգալստից հետո, հինգերորդ կիրակի օրը։

Աստվածածնի գործածած իրերին նվիրված տոները հետսամուտ են, այսինքն՝ հետո են մուտք գործել տոնացույց եւ Հայոց Եկեղեցին դրանք վերցրել է հույներից։

Սուրբ Կույսի տփի գյուտը տեղի է ունեցել հետեւյալ պարագաներում։ Երկու իշխան ուխտի են գնում Երուսաղեմ։ Երբ հասնում են Գալիլիա, տեսնում են, որ մի հրեա կնոջ տան առջեւ բազմատեսակ հիվանդներից բաղկացած բազմություն է հավաքվել։ Ներս են մտնում եւ տեսնում մի տուփ։ Ուխտավորները հրեա կնոջից իմանում են, որ տուփը ժամանակին պատկանել է Սուրբ Կույսին, եւ այժմ դրա շնորհիվ հրաշքներ են տեղի ունենում։ Նրանք գնում են Երուսաղեմ, պատրաստել են տալիս նմանատիպ մեկ այլ տուփ եւ հետդարձին, կրին մտնելով հրեա կնոջ տուն, փոխում են այն հնով։ Տուփն իրենց հետ տանելով Պոլիս՝ այդ մասին պատմում են Պատրիարքին։ Վերջինս մեծ հանդիսությամբ այն զետեղում է եկեղեցում եւ հուլիսի 2-ին նշանակում տոն՝ «Գիւտ տփոյ Սուրբ Աստուածածնի» անվամբ։

Ավելացնենք նաեւ, որ Հայ Եկեղեցու Վարդապետներն ու Սուրբ Հայրերը բազմաթիվ գրություններ, բանաստեղծություններ, տաղեր են ձոնել Աստվածամորը։

Շարակնոցում տեղ գտած Մեծացուսցեները, հայ միջնադարյան գրականության բազմաթիվ տաղերն ու գանձերը, քարոզներն ու ներբողները Սուրբ Կույսին նկատում են որպես փրկագործության միջոց։

Այս տարի Սուրբ Աստվածածնի տփի գյուտի տոնը կնշվի հունիսի 23-ին:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները