Ճշմարիտ քրիստոնյան գիտի, որ իր յուրաքանչյուր օրը պարգեւ է Արարչից, եւ որ այդ պարգեւն առավել պայծառազարդվում է, առ Աստված հավատքից ճառագող, սիրով, հավատավոր գործերով:

 
ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԵ Տարի, Թիվ 5 (293), մայիս 2024 թ.  


 

       

Մանուկներին՝ Սրբազան Պատմություն

ՀԱՎԱՏԱ ՄԻԱՅՆ ՔՈ ՏԵՐ ԱՍՏԾՈՒՆ

ամանակով մի բարի թագավոր կար: Նա սովորություն ուներ ամեն իրիկուն հասարակ հագուստով շրջել քաղաքում, որպեսզի տեսնի, թե ինչպե՞ս է ապրում իր ժողովուրդը:

Մի երեկո՝ սովորական պտույտի ժամանակ, տեսավ մի աղքատ մարդու, որը, իր խրճիթի դռան առջեւ նստած, աղոթում էր ու մրմնջում.

- Տե՛ր Աստված, ինձ հարյուր ոսկի տուր:

Թագավորը լսում է ու անցնում: Քիչ այն կողմ գնալով՝ տեսնում է մեկ ուրիշ աղքատ մարդու, որը նույնպես աղոթում էր ու ասում.

- Տե՛ր թագավոր, ինձ հարյուր ոսկի տուր:

Հաջորդ օրը թագավորը հրամայում է սկուտեղի վրա հարյուր ոսկի դնել, ծածկել փլավով ու հավի մսով եւ ուղարկել այն աղքատին, որը թագավորից էր հարյուր ոսկի խնդրում:

- Այն հիմարին էլ թող Աստված տա,- ինքն իրեն մրմնջում է թագավորը՝ մտածելով մյուս աղքատի մասին:

Նույն օրը երեկոյան թագավորը նորից է դուրս գալիս պալատից եւ ուղղվում դեպի այն աղքատի տունը, որին հարյուր ոսկի էր ուղարկել: Աղքատը, խրճիթի դռանը նստած, դարձյալ աղոթում էր ու ասում.

- Տե՛ր թագավոր, ինձ հարյուր ոսկի տուր:

Այս լսելով՝ թագավորը շատ է զարմանում եւ մոտենում է ու հարցնում.

- Ա՛յ մարդ, թագավորի կողմից այսօր քեզ փլավ չբերեցի՞ն:

- Բերեցին, շնորհակալ եմ:

- Կերա՞ր:

- Կերա:

- Ի՞նչ կար մեջը:

- Նուշ ու չամիչ:

- Ուրի՞շ:

- Հավի միս:

- Ուրիշ բան չկա՞ր:

- Ո՛չ:

- Բոլորը կերա՞ր:

- Ո՛չ, շատ էր: Մնացածը տվեցի ինձ պես աղքատ ու քաղցած հարեւանիս:

Թագավորը շոյում է մորուքն ու հեռանում: Քիչ այն կողմ տեսնում է մյուս աղքատին, որն ասում էր Աստծուն.

- Շնորհակալ եմ, Տեր Աստված, որ լսեցիր աղոթքս եւ հարյուր ոսկի ուղարկեցիր:

Թագավորը համոզվում է, որ ա՛յս մարդն էր ավելի խելացի, քան մյուսը: Նա դիմել էր ոչ թե իր աշխարհիկ տիրոջը՝ թագավորին, այլ Աստծուն, որ ղեկավարում է ոչ միայն մարդկանց, այլեւ ամբողջ տիեզերքը:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները