Ճշմարիտ քրիստոնյան գիտի, որ իր յուրաքանչյուր օրը պարգեւ է Արարչից, եւ որ այդ պարգեւն առավել պայծառազարդվում է, առ Աստված հավատքից ճառագող, սիրով, հավատավոր գործերով:

 
ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԵ Տարի, Թիվ 5 (293), մայիս 2024 թ.  


 

       

«ՄԱՐԴՆ Է, ՈՐ ԿԸ ՇԷՆՑՆԷ ԵՐԿԻՐԸ»
ԽԱՉՔԱՐԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ ԱԶԱՏԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

Երնեկ նրան, ով իր գործով կապրի անվերջ, անդադար…
ՀՈՎՀ. ԹՈՒՄԱՆՅԱՆ

այիսի 11-ին Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի ձեռամբ, ինչպես նաեւ ներկայությամբ Տեր եւ Տիկին Գրիգոր եւ Հիլդա Արսլանյանների, կատարվեց, Ազատանի «Սուրբ Հարություն» կրթական կենտրոնի բակում տեղադրված, հիշատակի խաչքարի օրհնության կարգ:

Դեռեւս ապրիլի սկզբներին, Արսլանյան ընտանիքի հրավերով, Լիբանան մեկնեց Առաջնորդ Սրբազանը՝ մասնակցելու երջանկահիշատակ Հարություն Արսլանյանի ծննդյան հարյուրամյակի եւ «Ազդակ»-ի «Հարություն Արսլանյան վարչական բաժնի» անվանակուչության արարողությանը: Այդ ժամանակ էլ պայմանավորվածություն ձեռք բերվեց Արսլանյանների Հայաստան այցելության եւ խաչքարի տեղադրման մասին:

Խաչքարը տեղադրվեց Հարություն եւ Հովհաննես Արսլանյանների կողմից՝ ի հիշատակ իրենց պապիկ Հարություն Արսլանյանի, ում բարերարությամբ 1997-1999 թվականներին վերակառուցվեց Ազատանի Սուրբ Ստեփանոս եկեղեցին՝ վերանվանվելով նաեւ Սուրբ Հարություն, իսկ վերաբացումը կատարվեց հենց նույն թվականին՝ 1999-ին:

Հարություն Արսլանյանն իր բարերարության շնորհը եւ սերն առ հայրենիք փոխանցել է նաեւ զավակներին ու թոռներին: Իր որդու՝ Գրիգոր Արսլանյանի միջոցներով ու առաջնորդարանի աջակցությամբ վերակառուցվել է եկեղեցու զանգակատունը: Եկեղեցուն կից գործող Սուրբ Հարություն կրթական կենտրոնի վերակառուցման հիմնական բարերարությունը նույնպես Հարություն Արսլանյանի որդունն է: Հարություն Արսլանյանն ու նրա ընտանիքի անդամները բարեգործական ծրագրեր են իրականացրել ոչ միայն Հայրենիքում, այլեւ սփյուռքում:

Եվ հիմա, թոռների ցանկությամբ ու միջոցներով, սիրելի պապիկի հիշատակը հավերժացնող խաչքար կանգնեցվեց՝ որպես սիրո արտահայտություն եւ ուխտ, որ Հարություն Արսլանյանի բարի գործը հարատեւելու է:

Հիշատակն արդարոյ օրհնութեամբ եղիցի:

ԳՈՀԱՐ ԳԱԼՏԱԳԱԶՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ՀԵՂԻՆԱԿԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները