Քրիստոնեական հավատք ունեցողը չի կարող զուրկ լինել հույսից, որովհետեւ հույսի աղբյուրն Աստված Ինքն է:

ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԵ Տարի, Թիվ 4 (292), ապրիլ 2024 թ.  


 

       

Լրահոսից

1 ապրիլի - Հիշատակ մեռելոց: Ս. Աստվածածին եկեղեցում մեռելոցի Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցվեց ձեռամբ Տ. Շիրակ ավգ. քհն. Առաքելյանի:

7 ապրիլի - Կրկնազատիկ կամ Նոր կիրակի: Ավետումն Ս. Աստվածածնի: Ս. Յոթվերք եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Շիրակ ավգ. քհն. Առաքելյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան համահունչ քարոզ խոսեց Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանը:

14 ապրիլի - Կանաչ կիրակի: Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, հանգամանալից քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

Նույն օրը Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը եղավ Արխուրյան համայնքի Հացիկ գյուղում, ուր բացօթյա Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Փառեն քհն. Պետրոսյանը:

21 ապրիլի - Կարմիր կիրակի: Սուրբ Ատվածածին մայր եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհուրդը մեկնող քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

24 ապրիլի - Ցեղասպանության 109-րդ տարելից: Առաջնորդանիստ Սուրբ Յոթվերք եկեղեցում մատուցվեց ոգեկոչման Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Հակոբ քհն. Գրիգորյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան պատշաճող ոգեշունչ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

28 ապրիլի - Տօն Երեւման Ս. Խաչի: Սուրբ Աստվածածին մայր Եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Շիրակ ավգ. քհն. Առաքելյանը: Օրվա քարոզխոսն էր Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանը:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները