Քրիստոնեական հավատք ունեցողը չի կարող զուրկ լինել հույսից, որովհետեւ հույսի աղբյուրն Աստված Ինքն է:

ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԵ Տարի, Թիվ 4 (292), ապրիլ 2024 թ.  


 

       

ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՍՈՒՐԲ ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆ ՇԻՐԱԿԻ ԹԵՄՈՒՄ

պրիլի 19-ին, Շիրակի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ, թեմի սոցիալ-կրթական կենտրոնը կազմակերպել էր, Արցախից բռնի տեղահանված, շուրջ քսան ընտանիքներից մեր ութսունյոթ հայրենակիցների Սուրբ Մկրտությունը:

Անցնող ամիսների ընթացքում տարբեր ծրագրերի, սոցիալական աջակցության հետ միասին, կենտրոնը փորձում էր նաեւ հոգեւոր աջակցություն տրամադրել մեր հայրենակիցներին, որի արդյունքը եղավ Ս. Մկրտությունը:

Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում, Շիրակի թեմի վեց հոգեւորականների ձեռամբ, մկրտվողները, կնքահայրությամբ սարկավագների եւ հավատավոր զավակների, դարձան մեր Տեր Հիսուս Քրիստոսի ժառանգակից եւ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անդամ եւ Աստծո որդեգիրներ:

Սրբազան խորհուրդը կազմակերպելուն եւ իրականացնելուն իրենց աջակցությունն էին ցուցաբերել Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը (ի դեմս «Բալասանյան դաշինք»-ի` խաչերի ձեռք բերում), ինչպես նաեւ «Արաքս» հյուրանոցային համալիրը, ուր, անհատ բարերարներ Գագիկ Ադամյանի, Նունե Կարապետյանի, Լիլիթ Խաչատրյանի եւ Դավիթ Կարապետյանի նվիրատվությամբ, մատուցվեց սիրո ճաշ եւ մատաղ:

Փառք Ամենակարող ու Բազումողորմ Աստծուն եւ շնորհակալություն բոլոր աջակիցներին ու կազմակերպիչներին:

ԳՈՀԱՐ ԳԱԼՏԱԳԱԶՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները