Քրիստոնեական հավատք ունեցողը չի կարող զուրկ լինել հույսից, որովհետեւ հույսի աղբյուրն Աստված Ինքն է:

ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԵ Տարի, Թիվ 4 (292), ապրիլ 2024 թ.  


 

       

ԶԱՏԿԻ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆ ԱՐՎԵՍՏԻ ԵՎ ԱՐՀԵՍՏԻ ՄԻՋՈՑՈՎ

պրիլի 13-ին ՀՀ ԿԳՄՍՆ «Գյումրու թիվ 3 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ -ում մեծ շուքով նշվեց Սուրբ Հարության տոնը, հընթացս որի ուսումնարանի սաներն իրենց ձեռքի գեղեցիկ աշխատանքներով ներկայացրին մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության խորհուրդը:

Միջոցառմանը ներկա գտնվեց նաեւ Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ Տ. Կորյուն քահանա Մաթեւոսյանի եւ Տ. Մակար քահանա Գալամդարյանի ուղեկցությամբ:

Սրբազան Հորն ուսումնարանի մուտքի մոտ դիմավորեցին ավանդական աղ ու հացով եւ «Հրաշափառ»-ի հնչյունների ներքո:

Ուսումնարանի տնօրեն Արտաշես Մինասյանի ողջույնի խոսքից հետո սաները ներկաներին հրամցրին տոնի դերն ու նշանակությունը հայ հավատավորի կյանքում: Ուսանողների աշխատանքների ցուցահանդեսը բացելուց առաջ, տնօրենի խնդրանքով, Առաջնորդ Սրբազան Հայրը զատկական ավետիսով իր հայրական պատգամն ու օրհնությունը փոխանցեց ներկաներին:

Այնուհետեւ պատվարժան հյուրերը շրջեցին ցուցասրահով եւ դիտեցին ուսանողների կիսամյակային աշխատանքները, որոնք կրում էին օրվա խորագիրը:

ԳՈՀԱՐ ԳԱԼՏԱԳԱԶՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները