Քրիստոնեական հավատք ունեցողը չի կարող զուրկ լինել հույսից, որովհետեւ հույսի աղբյուրն Աստված Ինքն է:

ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԵ Տարի, Թիվ 4 (292), ապրիլ 2024 թ.  


 

       

«ԵԿԵԼ Է ՈՒՐԱԽ ԶԱՏԻԿ, ՊՐԾԱՎ ՊԱՍ, ՆԱՎԱԿԱՏԻՔ»

պրիլի 6-ին Շիրակի թեմի երիտասարդաց միությունը սոցիալ- կրթական կենտրոնում նշեց մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Հարության տոնը՝ օրհնությամբ եւ ներկայությամբ թեմի բարեխնամ Առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի եւ մասնակցությամբ քահանա հայրերի:

«Հրաշափառ»-ի հոգենորոգ հնչյուններից հետո Սրբազան Հայրը ներկաներին փոխանցեց Սուրբ Հարության ավետիսը, օրհնեց զատկական սեղանը, ապա բոլորը ճաշակեցին Սուրբ Հարության սեղանի գլխավոր կերակրատեսակները:

Լավագույն ավանդույթների պահպանմամբ` տոնական երեկոյի անբաժան մասն էին կազմում ազգային երգն ու պարը: Երիտասարդները ներկայացրին նաեւ զատկական երգերն ու պարերը:

Դե, իհարկե, էլ ի՛նչ Սուրբ Հարության ճաշկերույթ` առանց զատկական հավկթախաղի:

Միասնական ճաշկերույթի ընթացքում երիտասարդների համար կազմակերպվեց ինտելեկտուալ խաղ՝ օրվա թեմայով:

Կարեւորելով թեմի տարբեր միությունների երիտասարդների ծանոթությունն ու մտերմությունը, ինչպես նաեւ թիմային աշխատանքը՝ երիտասարդները բաժանվեցին չորս նոր խմբի:

Խմբերին տրվեցին հարցեր եւ հինանց կիրակիները ներկայացնելու հնարավորություն: Խաղն անցավ ջերմ մթնոլորտում, գիտելիքների թարմացմամբ եւ երիտասարդների, ինչպես նաեւ հոգեւոր դասի ակտիվ ներգրավվածությամբ:

Սրբազանը Հայրը, երիտասարդների հետ միասին, կտրեց տոնական տորթը, որից հետո օրհնեց նրանց:

ԳՈՀԱՐ ԳԱԼՏԱԳԱԶՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները