Քրիստոնեական հավատք ունեցողը չի կարող զուրկ լինել հույսից, որովհետեւ հույսի աղբյուրն Աստված Ինքն է:

ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԵ Տարի, Թիվ 4 (292), ապրիլ 2024 թ.  


 

       

«ԱՍՏՈՒԱԾ, ՈՐ ԵՒ ԶՏԷՐՆ, ՅԱՐՈՅՑ ԵՒ ԶՄԵԶ
ՅԱՐՈՒՍՑԷ ԶՕՐՈՒԹԵԱՄԲ ԻՒՐՈՎ»
ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ ՇԻՐԱԿԻ ԹԵՄՈՒՄ

«Նորացուցէք զօրհնութիւն յարուցելոյն ի մեռելոց, որ նորոգեցան զտիեզերս:
Եկայք ժողովուրդք, նոր օրհնութիւնս երգեսցուք, երգեսցուք երգ
նոր Աստուծոյ Փրկչին մերոյ»:
ՇԱՐԱԿՆՈՑ

ուրբ Հարության տոնը քրիստոնեության հիմնաքարերից է, որի վրա վեր է խոյանում մեր հավատն առ Ամենակարող եւ Ամենազոր Աստված: Ո՞րն է, սակայն, Սուրբ Հարության խորհուրդը, ինչն այնքան խորին է, որ կարողանում է հազարամյակներ շարունակ անսասանորեն կրել քրրիստոնեական հավատքի ողջ բովանդակությունը: Ըստ Պողոս Առաքյալի՝ «եթե Քրիստոս չիցէ յարուցեալ՝ ընդունայն է քարոզութիւնն մեր, ընդունայն են հաւատքն ձեր» (Ա Կորնթ. ԺԵ 14): Քրիստոսի Հարությամբ խորտակվել են մահվան շղթաները, երկրի վրա սփռվել երկնային օրհնություններն ու հավիտենական պարգեւները, մարդկանց հոգիներում հաստատվել ոգեշնչումը, քաջալերությունն ու վստահությունը, որ Հարուցյալ Քրիստոս մարդկանց հետ է Իր անսահման սիրով, խնամքով ու ողորմությամբ, չարից, փորձություններից ու նեղություններից ազատելու զորությամբ:

Արդարեւ, որտեղ հարուցյալ Տերն է, այնտեղ հաղթանակն է կյանքի եւ խնդությունն ու երանությունը հավիտենականության: Քրիստոսի Հարությունը ոչ միայն տեսնողների վկայություններից է հայտնի, այլեւ Իրենից՝ Քրիստոսից, քանզի Հարությունից հետո շոշափվեց Նրա մարմինը, Նա կերավ եւ խմեց աշակերտների հետ, խոսեց եւ ուղարկեց նրանց մկրտելու, օրհնեց նրանց եւ նրանց աչքի առջեւ համբարձվեց: Սուրբ Հարության հավատն է քրիստոնյայի կյանքի հիմքն ու ապագայի հավիտենականության առհավատչյան: Եկեղեցու իմաստուն հայրերը, բազմաբյուր շնորհներով լցված, քրիստոնեական հավատքի հիմքն են սահմանել Սուրբ Հարությունը: Հրաշափառ Հարության լույսով վերացվում են մահվան հանդեպ տածած վախն ու անհանգստությունը, որից հետո այն դիտարկվում է որպես կյանքի բոլոր օրերի անտեսանելի եւ անբաժան մասնիկ: Սակայն մահը չի կարող մարդուն հասցնել հարության, եթե մինչ իր ժամանումը չմիաձուլվի սիրո փառահեղ պսակին: Միայն սիրով համեմված, պատվիրանապահ կյանքն է նորոգում հոգին՝ նախապատրաստելով նրան Քրիստոսի հետ ճանապարհ անցնելուն եւ Նրա հետ հարություն առնելուն:

ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՒ Ի ՄԵՌԵԼՈՑ ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿ

31 մարտի, Տոն հրաշափառ Հարության Հիսուս Քրիստոսի: Ս. Յոթվերք, Ս. Նշան, Ս. Հակոբ, Ս. Գրիգոր Լուսավորիչ, Ս. Ամենափրկիչ, Ս. Մինաս, Ս. Հռիփսիմե, Ս. Սարգիս եկեղեցիների զանգերն ազդարարեցին Հարության Սուրբ Պատարագի սկիզբը: Ս. Յոթվերքում օրվա պատարագիչն էր թեմակալ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, ընթերցվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի զատկական պատգամը:

ՀԻՇԱՏԱԿ ՄԵՌԵԼՈՑ

Ապրիլի 1-ին մայր Եկեղեցում մատուցվեց մեռելոցի Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Շիրակ ավգ. քհն. Առաքելյանը: Հավարտ Սուրբ Պատարագի կատարվեց հոգեհանգստյան կարգ:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները