Զգո՛յշ, զգո՛յշ անցեալը յիշեցէք եւ հեռուն նայեցէք: Մի՛ մոռնաք, որ Սուրբ Էջմիածինն է այստեղ, Հայաստանն է այստեղ:
Այստեղ ամէն ինչ սուրբ է, այստեղ ամէն ինչ յաւիտենական է:

 
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԴ Տարի, Թիվ 10 (286), հոկտեմբեր 2023 թ.  


 

       

Լրահոսից

1 հոկտեմբերի - Տոն Վարագա Սուրբ Խաչի: Առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում, տոնի ուրախ առիթով, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Վարագ քհն. Հակոբյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, հավուր պատշաճի քարոզ խոսեց Տ. Հակոբ քհն. Գրիգորյանը:

8 հոկտեմբերի - Ս. Յոթվերք առաջնորդանիստ մայր եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ, Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան համահունչ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

15 հոկտեմբերի - Ս. Աստվածածին եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր Տ. Հակոբ քհն. Գրիգորյանը:

21 հոկտեմբերի - Սրբոց Ավետարանչացն Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասու եւ Հովհաննու: Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում, տոնի ուրախ առիթով, Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Շիրակ ավգ. քհն. Առաքելյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, ոգեշինիչ քարոզ խոսեց Տ. Հակոբ քհն. Գրիգորյանը:

22 հոկտեմբերի - Ս. Յոթվերք առաջնորդանիստ եկեղեցում, ձեռամբ Տ. Շիրակ ավգ. քհն. Առաքելյանի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան պատշաճող ոգեշունչ քարոզ խոսեց Տ. Վարագ քհն. Հակոբյանը:

29 հոկտեմբերի - Գյուտ Խաչի: Սուրբ Աստվածածին եկեղեցում, տոնի ուրախ առիթով, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ՝ ձեռամբ Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանի: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, հոգենորոգ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները