Մանուկներին՝
Սրբազան Պատմություն
ԽԵԼԱՑԻ ՎԱՃԱՌԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ ԱԲԲԱ ԶՈՍԻՄՈՍԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
անկարժեք
քարերի վաճառքով զբաղվող վաճառականը մի անգամ երեխաների հետ բարձրանում
է նավը՝ իր հետ վերցնելով մեծաթիվ թանկարժեք քարեր ու մարգարիտներ,
որոնք մեծ շահով վաճառելու հույս ուներ այն երկրում, դեպի ուր ուղեւորվում
էր: Աստծո կամքով վաճառականը շատ է սիրում նավի վրա իրեն սպասարկող
պատանուն եւ ուշադրության արժանացնում: Ինքը եւս հարգանքի է արժանանում
է նրա կողմից եւ նրան միշտ մասնակից է դարձնում իր սեղանին: Մի օր
այս պատանին նկատում է, թե ինչպես են նավաստիները փսփսում իրար մեջ
եւ, ականջ դնելով, գլխի է ընկնում, որ նրանք որոշել են վաճառականին
գցել ջուրը եւ հափշտակել թանկարժեք քարերը: Պատանին խորապես վշտանում
է: Երբ թախծոտ դեմքով մոտենում է վաճառականին, որպեսզի սովորականի
պես ծառայություն մատուցի, վերջինս հարցնում է նրա տխրության պատճառը:
Պատանին չհամարձակվելով ասել ճշմարտությունը՝ պատասխանում է, որ
ոչինչ չի պատահել: Վաճառականը նորից է պնդում խոսքը՝ ասելով.
-
Եթե ինչ որ բան կա սրտումդ, ասա ինձ: Ես ուզում եմ լսել ճշմարտությունն
ինչպես որ կա:
Պատանին սկսում է հեկեկալ եւ պատմել նավաստիներից լսածը:
- Դա հաստա՞տ է,- հարցնում է վաճառականը:
- Այո,- պատասխանում է պատանին,- նրանք դա արդեն հաստատ որոշել են:
Այդ ժամանակ վաճառականը կանչում է իր երեխաներին եւ ասում. «Ինչ
ձեզ ասեմ, կատարեք՝ առանց հակաճառելու»: Հետո փռելով սփռոցն ասում
է. «Այստեղ բերեք արկղերը»: Նրանք բերում են, եւ նա սկսում է քարերն
ամբողջությամբ դատարկել: Երբ ավարտում է գործը, ասում է. «Այսպիսին
է կյանքը. այս առարկաների պատճառով ես ծովը նետվելու մեծ վտանգի
առջեւ եմ կանգնած: Քիչ հետո մահս վրա կհասնի, իսկ ես ոչինչ ինձ հետ
չեմ կարողանա տանել»: Հետո հրամայում է երեխաներին. «Ծովը գցեք այս
բոլորը»: Նրանք լսելով հոր խոսքերը՝ անմիջապես ծովն են նետում ողջ
հարստությունը: Այս տեսնելով՝ նավաստիներն ապշում են, եւ «քանդվում»
են նրանց չար խորհուրդները:
Ավարտելով պատմությունը՝ երանելի Աբբա Զոսիմոսն ավելացնում է. «Տեսնո՞ւմ
եք, թե նրա խորհուրդները ինչ ընթացք ստացան, ինչպես նա նույն պահին
իմաստությամբ վարվեց թե՛ խոսքով եւ թե՛ գործով: Եվ բոլորն այս վաղանցիկ
կյանքը պահպանելու համար էր: Վաճառականն արդարացի է վարվում՝ խորհելով,
որ եթե մահանա, ի՞նչ օգուտ կունենա թանկարժեք քարերից: Իսկ մենք
մի չնչին կորուստ կամ զրկանք չենք կամենում անտարբերությամբ կրել՝
հանուն Քրիստոսի պատվիրանների: Եթե չենք կարողանում չվշտանալ, ապա
հարկավոր է վշտանալ մեզ վնաս հասցնողների հոգու, այլ ոչ թե ունեցվածքի
կորստյան համար: Նրանք, անիրավություն գործելով, զրկում են իրենց
արքայությունից, որովհետեւ «անիրավներն Աստծո Արքայություն չեն մտնում»
(Ա Կորնթ. Զ 9):
>>>
|
|