Զգո՛յշ, զգո՛յշ անցեալը յիշեցէք եւ հեռուն նայեցէք: Մի՛ մոռնաք, որ Սուրբ Էջմիածինն է այստեղ, Հայաստանն է այստեղ: Այստեղ ամէն ինչ սուրբ է, այստեղ ամէն ինչ յաւիտենական է:

 
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԴ Տարի, Թիվ 10 (286), հոկտեմբեր 2023 թ.  


 

       

ՎԱՐԱԳԱ ՍՈՒՐԲ ԽԱՉԻ ՏՈՆԸ ՍՈՒՐԲ ՅՈԹՎԵՐՔ ԵԿԵՂԵՑՈՒՄ

«Ի միւսանգամ քո գալըստեանը յերեւիլ սուրբ Նըշանիս.
Արժանի արա ըզծառայս քո վերըստին նորոգման.
Զի դու միայն ես Թագաւոր փառաց. Օրհնեալ յաիւտեան:
ՇԱՐԱԿՆՈՑ

ԸՍՏ ԱՎԱՆԴՈՒԹՅԱՆ

երունի տոների շարքում առանձնահատուկ տեղ են գրավում Քրրիստոսի Խաչին նվիրվածները: Ընդհանրական Եկեղեցին առանձնացնում է Խաչին նվիրված երեք տոն՝ Գյուտ Խաչի, Երեւումն Ս. Խաչի, Վերացումն Ս. Խաչի կամ Խաչվերաց: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, այս երեքին ի լրումն, ունի նաեւ Վարագա Սուրբ Խաչի տոնը, որ նշվում է Խաչվերացի երրորդ կիրակի օրը: Ինչպես Թորգոմ Պատրիարքն է բնորոշում՝ այն ունի զուտ ազգային հիմք, «… մեր Խաչին տօնն է ան, վասնզի բոլորովին ազգային յիշատակի մը պանծացումն է»: Այն, ըստ էության, նման է Սուրբ Խաչի Երեւման տոնին, սակայն երեւումը ոչ թե Երուսաղեմի, այլ Վանի շրջանի Վարագա հայկական բարձրունքներում է տեղի ունեցել:

Ըստ ավանդության՝ երբ Հռիփսիմյանց կույսերն անցնում էին Վարագա լեռան մոտով, Ս. Հռիփսիմեն այստեղ է պահում Քրիստոսի խաչափայտի մասունքը, որ կրում էր պարանոցին: 653 թ. Թոդիկ անունով ճգնավորին եւ նրա Հովել աշակերտին տեսիլքով հայտնվում է մասունքի տեղը: Նրանք աղոթելիս հանկարծ մի լույս են տեսնում լեռան վրա՝ շրջապատված տասներկու լուսեղեն սյուներով: Լույսերի սկզբնական երեւացած տեղում հիմնվում է Վարագա Ս. Նշան վանքը: Խաչափայտի սուրբ մասունքի այս տեսիլքը երեւում է նաեւ լեռան շրջակայքում բնակվողներին. «Այն օրից, որ հայտնվեցավ Սուրբ Նշանը, Վարագա դարձավ հայոց լեռների Սուրբ Սիոնը: Նրա գագաթը, նրա կուրծքը, նրա ստորոտները ծածկվեցան վանքերով, եւ կրոնավորների բազմությունը լցրեց այդ վանքերը: Երկար տարիներ հիշյալ Սուրբ Նշանը պահվում էր Վարագա վանքում…» (Րաֆֆի, Կայծեր): Խաչափայտի մասունքի լուսավոր երեւման մասին հայտնում են Ներսես Գ Տայեցի (641-661 թթ.) Հայրապետին, որն իր հետ վերցնելով Ռշտունյաց իշխան Թեոդորոսի որդուն՝ Վարդին, գալիս է Վարագա լեռ՝ ականատես լինելու այդ հրաշափառ իրողությանը:

Մեկ այլ ավանդության համաձայն՝ տասներկու եկեղեցի է կառուցում՝ ի նշան տասներկու սյուների: Սքանչանալով պատմական այս իրողությամբ՝ Հայոց Հայրապետը մեկշաբաթյա պահեցողություն եւ Վարագա Սուրբ Խաչի երեւումն ամենամյա տոնելու կարգ է սահմանում, տոնի առիթով էլ գրում «Նշանաւ ամենայաղթ խաչիւդ քո, Քրիստոս…» հրաշալի շարականը: Վարագա Սուրբ Խաչի տոնն այս տարի Հայոց Եկեղեցին տոնախմբեց հոկտեմբերի 1-ին: Ս. Յոթվերք մայր եկեղեցում, տոնի ուրախ առիթով, Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Վարագ քհն. Հակոբյանը: Ընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան համահունչ քարոզ խոսեց Տ. Հակոբ քհն. Գրիգորյանը:

Հավելենք նաեւ, որ, հավարտ Սուրբ Պատարագի, կատարվեց աղոթքի հատուկ կարգ՝ ի զորակցություն Արցախի ու արցախահայության, քանի որ, Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ, հոկտեմբերի 1-ն Արցախի համար համազգային աղոթքի օր էր որոշվել:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները