Զգո՛յշ, զգո՛յշ անցեալը յիշեցէք եւ հեռուն նայեցէք: Մի՛ մոռնաք, որ Սուրբ Էջմիածինն է այստեղ, Հայաստանն է այստեղ: Այստեղ ամէն ինչ սուրբ է, այստեղ ամէն ինչ յաւիտենական է:

 
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԴ Տարի, Թիվ 10 (286), հոկտեմբեր 2023 թ.  


 

       

ՄԵՆՔ ՈՒԽՏ ՈՒՆԵՆՔ՝ ՄԻՇՏ ԴԵՊԻ ԼՈՒՅՍ

այը, որպես ինքնաճանաչման հանգրվան, ունի իր հայրենիքն ու Եկեղեցին, որ առ Քրիստոս եղած հավատի արդյունքն է: Փոխիր այդ հավատն ու Եկեղեցին, նա կձուլվի այլ ազգերի հետ եւ կկորցնի իր ազգային դիմանկարը: Գոյատեվելու համար հոգեւոր նոր վերազարթոնքի կարիք ունենք:

Այս հավատքով առաջնորդվելով եւ աղոթքն ուղեկից դարձրած՝ սեպտեմբերի 30-ին, Ս. Գեւորգի տոնի ուրախ առիթով, Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի հայրական օրհնությամբ, մի խումբ հավատացյալներ, Զարիկ Իգիթյանի եւ Ժաննա Խաչատրյանի նախաձեռնությամբ, մեկնեցին հերթական ուխտագնացության:

ՍՈՒՐԲ ԳԵՎՈՐԳ ԵԿԵՂԵՑԻՆ

Ուխտավորների առաջին հանգրվանը Մուղնու 17-րդ դարի Ս. Գեւորգ եկեղեցին էր: Այն եղել է հայ գրչության ու դպրության կենտրոններից մեկը: Ճարտարապետն է Սահակ Հիզանեցին: Պատմությունը վկայում է, որ եկեղեցում ամփոփված զորավարի մասունքը Հայաստան է բերվել 350 թ., Ներսես Մեծ Կաթողիկոսի կողմից: Ըստ Զաքարիա սարկավագի՝ վանքը հիմնադրել է Հովհաննավանքի միաբանությունը՝ այնտեղ տեղափոխելով Սուրբ Գեւորգի մասունքերը: Ուխտավորներն այստեղ ներկա գտնվեցին, Ս. Գեւորգ զորավարի, Ադոկտոսի եւ Ռոմանոս Երգեցողի տոնի ուրախ առիթով, մատուցվող Սուրբ եւ անմահ Պատարագին: Օրվա պատարագիչն էր ՔԴԿ տնօրեն Տ. Զաքարիա ծ. վրդ. Բաղումյանը:

Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, պատարագիչ Հայր Սուրբն ի մասնավորի նշեց, որ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ, հոկտեմբերրի 1-ը հռչակվել է Արցախի համար համազգային զորակցության աղոթքի օր, եւ այդ կապակցությամբ Ս. Գեւորգ եկեղեցի էր բերվել Ս. Գեւորգ զորավարի մասունքը: Սրբազան արարողակարգի ընթացքում հավատավոր ուխտավորները հնարավորություն ունեցան համբուրել Սրբի մասունքը, ինչպես նաեւ հաղորդվել մեր Տիրոջ Ս. Մարմնին ու Արյանը:

Ս. ՎԱՐՎԱՌԱՅԻ ՔԱՐԱՅՐ

Վերջին հանգրվանը Ծաղկեվանքն էր: Արայի լեռը հայոց աշարհի վեհապանծ ու սրբազան լեռներից է: Այն Քասախ ու Հրազդան գետերի միջեւ է: Լեռն արեւմուտքից միաձուլվելով վեհասքանչ Արագածին՝ յուրօրինակ բնապատկեր է ներկայացնում եւ լեռնավահան հանդիսանում Արարատյան դաշտի համար: Ինչպես ասում է Վահագն Դավթյանը՝ Արագածն է այնտեղ, այնտեղ Արան, այնտեղ արշալույսն է լեռնաշխարհի… Արայի լեռան սրբավայրն անվանվել է նաեւ Ծաղկեվանք՝ խորհրդանշելով, գարնանային տոնին բնորոշ, ծաղիկների ընծայաբերությունը, հավանաբար նաեւ ծաղիկ հիվանդության բուժումը:

Լեռնալանջի վրա՝ սարի ստորոտից բավականին վեր, բարձրահայաց ժայռի մեջ մի քարայր է սրբավայրը, որ բնական կամարներով բաժանված է երկու մասի: Քարաշատ սանդուղքը ուխտավորներին բարձրացրեց մինչեւ այրի մուտքը: Առաջին բաժանմունքի մեջ ժողովում են ուխտավորները, իսկ երկրորդի մեջ կա մի դամբարան, ուր, ինչպես բոլորն են ասում, հանգչում են սուրբ Վարվառա կույսի նշխարները: Ծաղկեվանքի ուխտն առանձնակի բնույթ է ստացել հատկապես պտղաբերության իմաստով: Այդ մասին գրել է վիպասան Պերճ Պռոշյանը. «Այժմեան ավանդույթը փոքր-ինչ հնից զանազանվում է: Ներկայումս չբերք կանայք են կանգնում կաթիլի տակին: Եթե կաթիլը ընկնում է չբերքի գլխին, այդ նշան է, որ նա որդի կծնի, հակառակ դեպքում նրա հույսը կտրված է»:

Ուխտավորները խունկ վառեցին, խնդրեցին Տիրոջ սիրասուն վկայից բարեխոսել առ Քրիստոս եւ բռնեցին տունդարձի ճանապարհը՝ իրենց հետ տանելով Սրբուհու բարեխոսությունը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ՆԵԼԼԻ ՄԻՆԱՍՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները