ՀՈՒՅՍ,
ՀԱՎԱՏ, ՍԵՐ ԵՎ ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆ.
ԱՀԱ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՍԿԻԶԲԸ
 րցախի
կորուստը, որ մեծ ցավ ու ողբերգություն էր յուրաքանչյուրիս համար,
ունեցավ իր ոչ ցանկալի հետեւանքները: Շուրջ հարյուր հազար բռնի տեղահանված
մեր հայրենակիցներն իրենց նոր բնակության վայրի փնտրտուքի մեջ էին:
Նրանց մի մասը եկավ նաեւ Շիրակի մարզ:
Թեմի բարեխնամ Առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի
օրհնությամբ երիտասարդաց միության անդամները, համագործակցելով «Երիտասարդական
պալատ» ՀՈԱԿ-ի հետ, թեմի քահանաների գլխավորությամբ, այցելեցին արցախցի
ընտանիքներին՝ նրանց տրամադրելով առաջին անհրաժեշտության իրեր, դպրոցական
երեխաների համար գրենական պիտույքներ, պայուսակներ: Կատարվեց կարիքների
գնահատում:
Հոգեւորականները
բռնի տեղահանվածների հետ անցկացրին անհատական ու խմբային հոգեւոր
զրույցներ, որոնց արդյունքում պարզ դարձավ, որ նրանցից շատերը մկրտված
չեն: Այս ամենը նկատի ունենալով՝ արժանապատիվ Տ. Նշան քահանա Պանֆյորովն
սկսեց Ս. Մկրտության պատրաստել արցախցի յոթը բռնագաղթյալների չորս
ընտանիքներից:
Հոկտեմբերի 18-ին՝ Գյումրու Սուրբ Նշան եկեղեցում, արժանապատիվ Տեր
Նշան, Տեր Եզնիկ, Տեր Տաթեւ եւ Տեր Մակար քահանաների ձեռամբ, մեր
հայրենակիցները ջրից ու Սուրբ Հոգուց վերստին ծնունդ առան` դառնալով
Աստծո որդեգիրներ, ստանալով հնարավորություն հաղորդակից լինել հավիտենական
սիրուն, մխիթարությանն ու խաղաղությանը: Յուրաքանչյուր ընտանիք իր
կնքահայրն ունեցավ, որ սիրով ստանձնեց մկրտվողի հոգեւոր խնամքը:
Կնքահայրերը
Սուրբ Նշան եկեղեցու հավատացյալներ Դավիթ Մարտիրոսյանը, Հրանտ Կարապետյանը,
Ալբերտ Արշակյանն ու Վաչագան Բաղդասարյանն էին, ովքեր, Տեր Նշանի
առաջարկն ընդունելով, դարձան մկրտվողների հոգեւոր ծնողները:
Մկրտությունից հետո Սուրբ Նշան եկեղեցու երիցատանը մատուցվեց ընթրիք
Տեր Նշանի կողմից եւ կնքահայրերի աջակցությամբ: Մկրտությունները
կրելու են շարունակական բնույթ:
Մկրտությունը դուռն է դեպի Աստված, բանալին երկնքի արքայության.
առանց մկրտության չկա փրկություն:
ԳՈՀԱՐ ԳԱԼՏԱԳԱԶՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ՀԵՂԻՆԱԿԻ
>>>
|
|