ՏԻՐՈՋ
ՓՈՔՐԻԿ ՍՊԱՍԱՎՈՐՆԵՐԸ
 իրակնօրյա
դպրոցը ոչ միայն հոգեւոր, ազգային ոգով է դաստիարակում երեխաներին,
ամրացնում նրանց հավատը, սովորեցնում աղոթքներ, Եկեղեցու կենցաղավարությունը,
այլեւ ուղղորդում է նրանց Սուրբ Եկեղեցուն ծառայության:
Երեխաները կյանքի առաջին իսկ տարիներից պետք է վարժվեն զբաղվել բացառապես
նրանով, ինչն ուղղակի առաջնորդում է առ Աստված, այսինքն՝ Սուրբ Գրքի
ընթերցանությամբ: Ըստ այդմ՝ Աստվածաշունչը քրիստոնեական դպրոցների
ալֆան ու օմեգան պիտի լինի, գլխավոր տեղը զբաղեցնի մյուս բոլոր գրրքերի
շարքում: Տիմոթեոսի օրինակով՝ մանկուց Սուրբ Գիրքն ուսանած բոլոր
քրիստոնյա պատանիները պետք է դաստիարակվեն բարեպաշտությամբ, որովհետեւ
մանկուց կարդացած «Սուրբ Գրքերը կարող են իմաստուն դարձնել…» (Բ
Տիմ. Գ 15):
Անմնացորդ նվիրվելով Սուրբ Գրքի սերտմանը՝ երեխաներն առավել դյուրին
խույս կտան աշխարհի չար որոգայթներից եւ իմաստուն կդառնան «այն հավատի
միջոցով, որ Քրիստոս Հիսուսի մեջ է» (Բ Տիմ. Գ 15):
Ուրախառիթ
է այն, որ Շիրակի թեմի Շողակաթ կիրակնօրյա դպրոցի երկու սաները՝
Լեւոն (ծնվ. 2009 թ.) եւ Ավետիք (ծնվ. 2016 թ.) Աղանյան եղբայրները,
արդեն երկու ամիս, որպես ուխտի մանուկներ, սկսել են ծառայել Անի
թաղամասի Սուրբ Հակոբ եկեղեցում: Իրենց ներկայությամբ ու մասնակցությամբ
նրանք առավել գեղեցիկ են դարձնում Սուրբ եւ անմահ Պատարագի արարողությունները:
Մեր դպրոցի մեկ այլ սան՝ Նարեկ Սմբատյանը (ծնված 2014 թ.) արդեն
երրորդ տարին է, ինչ հաճախում է առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին
մայր եկեղեցի, ժամաշապիկ հագնում եւ խոնարհաբար սպասավորում սրբազան
արարողակարգերի ժամանակ: Երեք սաներիս էլ մաղթում եմ բարի ծառայություն
եւ ուխտի մեջ մնալու հաստատուն կամք:
ԵՐՎԱՆԴԱՆՈՒՇ ԱՍԱՏՐՅԱՆ
ՇՈՂԱԿԱԹ ԿԻՐԱԿՆՕՐՅԱՅԻ ՈՒՍՈՒՑՉՈՒՀԻ
>>>
|
|