Զգո՛յշ, զգո՛յշ անցեալը յիշեցէք եւ հեռուն նայեցէք: Մի՛ մոռնաք, որ Սուրբ Էջմիածինն է այստեղ, Հայաստանն է այստեղ: Այստեղ ամէն ինչ սուրբ է, այստեղ ամէն ինչ յաւիտենական է:

 
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԴ Տարի, Թիվ 10 (286), հոկտեմբեր 2023 թ.  


 

       

ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑ ՇԻՐԱԿԻ ԹԵՄ

ոկտեմբերի 14-ին Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հյուրընկալեց, ճանաչողական այցով Գյումրիում գտնվող, Կովկասի Գերմանական Լյութերական Եկեղեցու հոգեւոր Առաջնորդ Գերապատիվ Տ. Ռոլֆ եպիսկոպոս Բարայսին:

Հանդիպման ընթացքում, երկուստեք ծավալված մտերմիկ զրույցի շրջանակում, քննարկվեցին Արցախից բռնի տեղահանվածների օժանդկությանն առնչվող հարցեր, անդրադարձ եղավ Թռչունյան տան վերանորոգմանն ու ծագած խնդիրներին:

Ինչպես նշվեց, այցը ճանաչողական էր, եւ Լյութերական Եկեղեցու հոգեւոր Առաջնորդն առաջին անգամ էր Գյումրիում, ուստի, Սրբազան Հոր ուղեկցությամբ, շրջեց քաղաքի եկեցիներով, որից հետո այցելեց գերմանացի ռազնագերիների գերեզմանոց:

Այնուհետեւ Միքայել Սրբազանն ու մեծահարգ հյուրը հանդիպեցին արցախցի երեխաների հետ, զրուցեցին, պատասխանեցին փոքրիկներին հուզող հարցեին:

Մտերմիկ զրույցն այնքան ջերմ էր, որ Ռոլֆ եպիսկոպոսը շեփոր նվագեց փոքրիկ հյուրերի համար՝ յուրահատուկ դարձնելով նրանց օրը:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները