Այն թշնամին, որ մեր մէջէն կը գործէ, որ մեր քրիստոնէական հաւատքին մէջ կը տկարացնէ, ամէնէն վտանգաւորն է, որովհետեւ այդ թշնամին կը նմանի ծառի մէջէն գործող որդին, որ կ’ուտէ աւիշը, կը չորցնէ ծառը:
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԴ Տարի, Թիվ 5 (281), մայիս 2023 թ.  


 

       

ԱՂՈԹՔՈՎ ՀՈԳՈՒ ԱՐԹՆՈՒԹՅՈՒՆ
ՆՈՐ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆԻ ՍՐԲԱՎԱՅՐԵՐ

«Հին ձեռագրերը, ամբարներում հնագույն զենքեր են, որոնցով ժողովուրդը
դարերով պաշտպանել է իրեն, իմաստությունը»:
ԿԻՄ ԲԱԿՇԻ

խտագնացության նպատակն է, մաքրագործվելու միջոցով, արժանի լինել սրբության: Հավատացյալ ուխտավորը դրանով վերականգնում է, վերանորոգում իր ու Աստծո միջեւ կնքված հաշտության եւ փրկության դաշինքը:

Մայիսի 14-ին, Զարիկ Իգիթյանի եւ Ժաննա Խաչատրյանի նախաձեռնությամբ, մի խումբ հավատացյալներ բռնեցին Երեւանի սրբավայրեր տանող ճամփան:

ԶՈՐԱՎՈՐ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ

Սուրբ Մովսես Գ Տաթեւացի Հայրապետի (1629-1632) հիշատակի օրվա առիթով Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի բերվեց «Զորավոր» հրաշագործ Ավետարանը: Եկեղեցին զորավոր է կոչվել այստեղ հանգչող Ս. Անանիա Առաքյալի հրաշագործ մասունքների շնորհիվ:

ԶՈՐԱՎՈՐ ԱՎԵՏԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

«Զորավոր» Ավետարանը պահվում է Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի Մատենադարան-ինստիտուտում: Ավետարանի հետ կապված բազմաթիվ հրաշքների ու բժշկությունների հիշատակություններ կան: Հենց այդ պատճառով ոչ միայն Ավետարանը, այլեւ եկեղեցին, ուր այն պահվել է, մարդիկ կոչել են Զորավոր: Ս. Մովսես Գ Տաթեւացին երկար տարիներ ճգնել է Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու անապատ-վանքում: Հայտնի է եկեղեցական իր մեծ բարեգործություններով եւ շուրջ հինգ հազար հայերի գերությունից ազատելու ջանքերով:

4060 համարը կրող, 292 մագաղաթյա թերթ ունեցող «Զորավոր» Ավետարանի գրման ստույգ թիվը, գրչի անունը եւ գրչության վայրը պահպանված չեն, միայն հիշատակարաններից հասկանալի է, որ այն գնել է Վիշապիկի որդի Հակոբը եւ նվիրել Երեւանի Երկուերեսանի եկեղեցուն (Նորքի զանգվածի եկեղեցիներից մեկն է եղել): Ձեռագրում պահպանված է նաեւ կազմողի, նորոգողի հիշատակարանը, ով գրել է, թե ականատես է եղել Ավետարանի հրաշագործություններին:

Ուսումնասիրողները ենթադրել են, որ այդ հիշատակարանի հիման վրա էլ ստեղծվել է այն գաղափարը, թե ձեռագիրն ունեցել է հզոր ուժ:

Բացի արհեստավարժ գրչից, ձեռագիրն աչքի է ընկնում նաեւ իր մանրանկարներով, լուսանցազարդերով, ճակատազարդերով, ավետարանիչներին բնորոշ սիմվոլիկ պատկերագրության զարդագրերով: Ըստ մանրանկարների գույների՝ Ավետարանը համարվում է 15-րդ դարի ձեռագիր: Այն, ի պատիվ ընթերցողների, կոչվում է նաեւ «Վիշապկենց Ավետարան»: «Զորավոր» Ավետարանի հետ կապված հետեւյալ ավանդույթն էլ կա, համաձայն որի այն գրի է առել Ս. Ղազար կղզու Մխիթարյան միաբանության ճանաչված ուսումնասիրողներից Գ. Ինճիճյանը: Ըստ նրա՝ թշնամական արշավանքների ժամանակ կողոպտվել է Սեւանա կղզու վանքը, իսկ գողացված արժեքների թվում է եղել հրաշագործ զորավոր մի Ավետարան, որն ինչ-որ ձեւով լիճն է ընկել: Լճից, Զանգու (Հրազդան) գետի ջրով, Ավետարանը հասնում է մինչեւ Երեւան եւ հայտնվում մի կնոջ մոտ, ով եւ Սուրբ Գիրքը հանձնում է Ս. Անանիայի վանքին: Այստեղ Ավետարանը պահվում է մինչեւ 19-րդ դարավերջ:

Հայտնի չէ, թե երբ եւ ինչ պարագաներում է Զորավոր Ավետարանը տարվել Արտազի Ս. Թադեոս Առաքյալի վանք, որտեղից եւ 1911 թ. մագաղաթյա ձեռագիրը բերվել է Էջմիածին, իսկ 1939-ին կրկին Երեւան: Բայց այս անգամ այն չի հանգչում «Ի դուռն Երկուերեսանի եկեղեցու», որը վաղուց հողին էր հավասարեցվել:

Մայիսի 14-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի ուխտի եկած մեծաթիվ հավատացյալների փափագն էր հաղորդակից լինել «Զորավոր» հրաշագործ Ավետարանին եւ ներկա գտնվել Ս. Պատարագին՝ խնդրելով այդ օրը հիշատակվող Ս. Մովսես Գ Տաթեւացի Հայրապետի բարեխոսությունը: Օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր Տ. Գրիգոր քհն. Գրիգորյանը: Ուխտավորները նաեւ հաղորդվեցին մեր Տիրոջ Ս. Մարմնին ու Արյանը:

ԵՐԵՎԱՆԻ ՍՈՒՐԲ ԱՆՆԱ ԵԿԵՂԵՑԻ

Ուխտավորների փոքրիկ քարավանը, հավատքով զորացած, շարժվեց դեպի Ս. Աննա եկեղեցի: Այն կառուցվել է 2015 թվականին եւ հարակից է Կաթողիկե Ս. Աստվածածին եկեղեցուն: Այստեղ նրանք սիրով վառեցին իրենց հույսի, հավատի մոմերը, աղոթք առաքեցին առ Աստված:

ՆԵՄԵՍԻՍԻ ՀՈՒՇԱԿՈԹՈՂԻ ՄՈՏ

Հաջորդ հանգրվանը, Օղակաձեւ զբոսայգում գտնվող, նորակառույց Նեմեսիսի հուշակոթողն էր, որ նվիրված է «Ազգային արժանապատվության ասպետներ»-ին, ուր գրված է «Կան դասեր, որոնց վճիռները չպետք է վստահել դատարաններին» (Սողոմոն Թեհլերյան):

Վերջին հանգրվանը Աշտարակի 13-րդ դարի Ս. Սարգիս եկեղեցին էր, որը վերանորոգվել է 1985-ին: Այստեղ ուխտավորները երգեցին շարականներ, վառեցին իրենց հավատքի մոմերը եւ խնդրեցին Սրբի բարեխոսությունը, որպեսզի Տերը զորավիգ լինի Հայոց աշխարհին եւ իրենց օջախներին:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները