Այն թշնամին, որ մեր մէջէն կը գործէ, որ մեր քրիստոնէական հաւատքին մէջ կը տկարացնէ, ամէնէն վտանգաւորն է, որովհետեւ այդ թշնամին կը նմանի ծառի մէջէն գործող որդին, որ կ’ուտէ աւիշը, կը չորցնէ ծառը:
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԴ Տարի, Թիվ 5 (281), մայիս 2023 թ.  


 

       

ԹՐԲԱՆՃՅԱՆ ԸՆԾԱՅԱՐԱՆԻ ՍԱՆԵՐԸ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

պրիլի 21-ին Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանի սաները, տեսուչ հոգեշնորհ Տ. Վաչե աբեղա Մկրտչյանի գլխավորությամբ, այցելեցին Գյումրի, եղան առաջնորդանիստ Ս. Յոթվերք եկեղեցում, Սուրբ Ամենափրկչում մասնակցեցին երեկոյան ժամերգությանը տեղի հոգեւոր հովիվ Տ. Ավետիք աբեղա Սողոմոնյանի հետ: Հավարտ ժամերգության ընծայարանի սաներին Հայր Սուրբը ներկայացրեց եկեղեցու հիմնադրման պատմությունը:

Այնուհետեւ սաները Սուրբ Յոթվերք եկեղեցում ներկա գտնվեցին մաեստրո Հովհաննես Չեքիջյանի ղեկավարած երգչախմբի հոգեւոր երաժշտության համերգին, որից հետո կարճ հանդիպում ունեցան Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի հետ:

Սրբազան Հայրը ողջունեց սաներին հանդիպման առիթով, հույս հայտնեց, որ այն շարունակական կլինի, զրույցի ընթացքում պատասխանեց նրանց հուզող հարցեցին, իսկ վերջում փոխանցեց իր հայրական օրհնությունը:

Հատուկ շնորհակալություն մեր սիրելի մանկավարժ տիկին Հասմիկ Հարությունյանին՝ այս հրաշալի միջոցառմանը սաներին մասնակից դարձնելու համար:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները