Այն թշնամին, որ մեր մէջէն կը գործէ, որ մեր քրիստոնէական հաւատքին մէջ կը տկարացնէ, ամէնէն վտանգաւորն է, որովհետեւ այդ թշնամին կը նմանի ծառի մէջէն գործող որդին, որ կ’ուտէ աւիշը, կը չորցնէ ծառը:
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԴ Տարի, Թիվ 5 (281), մայիս 2023 թ.  


 

       

«ՀԱՅԿԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ»-Ը ՇԻՐԱԿՈՒՄ

երս կայացավ «Հայկական նախագիծ» (Armenian Project) ծրագրի հերթական նախաձեռնությունը:

Մայիսի 2-ին Հայկական համալսարանի արտագնա դասախոսություն-հանդիպումը Շիրակի մարզում էր: Արտագնա դասախոսությանը մասնակցում էին ինչպես «Հայկական համալսարան»-ի 2022-2023 թթ. առաջին հոսքի ունկնդիրները, այնպես էլ շրջանավարտների միության անդամներից շատերն ու «Հայկական նախագծի» թիմը:

Հանդիպման շրջանակում ներկաներն այցելեցին Շիրակի թեմի առաջնորդարան, ուր բանախոսությամբ հանդես եկավ թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը: Սրբազան Հայրը ներկայացրեց դարերի ընթացքում Հայոց Եկեղեցու դերը պետականության պահպանության գործում, ներկայումս առկա խնդիրներն ու սպառնալիքները, անդրադարձավ այժմյան իրավիճակի հնարավոր լուծումներին եւ դրանցում Եկեղեցու ներգրավվածության կարեւորությանը, ինչպես նաեւ պատասխանեց ներկաների հարցերին:

Այցելության հաջորդ հատվածում այցելուները եղան Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում, ուսուցողական շրջայց կատարեցին քաղաքով, որի ընթացքում քաղաքագետ Էդգար Էլբակյանը կարճ դասախոսությամբ հանդես եկավ նշանավոր հայդուկ Պադվալի Վաղոյի (Ավետիս Ղարիբյան) տան մոտ:

Օրվա հաջորդ հատվածում «Հայկական նախագծի» համահիմնադիրները, «Հայկական համալսարան»-ի ունկնդիրների հետ, քննարկեցին նրանց՝ կիրառական բնույթ ունեցող, խմբային նախագծերը, որոնք դասընթացի ավարտին ներկայացվելու են որպես ավարտական աշխատանք: «Հայկական համալսարան»-ում ունկնդիրներն ստանում են կիրառական գիտելիքներ ու հմտություններ, որոնք այժմ եւ հետագայում եւս ծառայելու են հավերժական Հայաստան ունենալու գաղափարին: «Հայկական համալսարան»-ի հաջորդ հոսքի ընդունելությունը կմեկնարկի ամռանը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները