Քրիստոսով թող բացվեն դռները
Նոր Տարվա: Քրիստոսով ու հայրենիքի սիրով միացած զավակները մեր ազգի թող
կերտեն ազատ ճանապարհն
իրենց նոր կյանքի:

ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԴ Տարի, Թիվ 2 (278), փետրվար 2023 թ.  


 

       

Լրահոսից

4 փետրվարի - Սրբոցն Սարգսի զորավարին եւ որդվո նորա Մարտիրոսին եւ չորեքտասան զինվորացն: Տոնի ուրախ առիթով Սուրբ Սարգիս մատուռում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Հակոբ քհն. Գրիգորյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, հավուր պատշաճի քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

5 փետրվարի - Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց նորաօծ Տ. Աբգար քհն. Կարապետյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան համահունչ հանգամանից քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

Նույն օրը Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս Աջապահյանն այցելեց Ս. Հակոբ եկեղեցի, ուր Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Վարուժան քհն. Տերտերյանը:

12 փետրվարի - Առաջնորդանիստ Ս. Աստվածածին մայր եկեղեցում, ձեռամբ Տ. Շիրակ ավգ. քհն. Առաքելյանի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Հընթացս Սուրբ Պատարագի՝ «Հայր մեր»-ից առաջ, հավուր պատշաճի քարոզ խոսեց Տ. Վարագ քհն. Հակոբյանը:

13 փետրվարի - Ս. Յոթվերք մայր եկեղեցում երեկոյան կատարվեց Տյառնընդառաջի նախատոնակ, այնուհետեւ Վարդանանց հրապարակում կատարվեց անդաստան եւ, ձեռամբ Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի, վառվեց Տյառնընդառաջի ավանդական խարույկը:

14 փետրվարի - Տյառնընդառաջ, տոն քառասնօրյա գալստյանն Քրիստոսի ի տաճար: Սուրբ Աստվածածին եկեղեցում, տոնի ուրախ առիով, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր Տ. Տաթեւ քհն. Մարուքյանը:

16 փետրվարի - Սրբոց Վարդանանց զորավոարացն մերոց: Սուրբ Յոթվերք եկեղեցում, ձեռամբ Տ. Հակոբ քհն. Գրիգորյանի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, տոնի խորհուրդը մեկնող հանգամանալից քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

Սուրբ Պատարագի ընթացքում կատարվեց Հայրապետական մաղթանք՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվանակոչության տոնի ուրախ առիթով:

19 փետրվարի - Բուն բարեկենդան: Առաջնորդանիստ Ս. Յոթվերք եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ՝ ձեռամբ Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանի: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, ոգեշինիչ քարոզ խոսեց Տ. Հակոբ քհն. Գրիգորյանը:

26 փետրվարի - Արտաքսման կիրակի: Ս. Յոթվերք եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Վարագ քհն. Հակոբյանը, իսկ քարոզխոսը՝ Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանը:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները