Ունինք Յիսուսի կոչը. «Արդ եղերուք դուք կատարեալք, որպէս եւ Հայրն ձեր երկնաւոր կատարեալ է»։
Բայց յաճախ կը թերանանք եւ կը շեղինք կատարելութեան ճամբայէն։

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԴ Տարի, Թիվ 2 (278), փետրվար 2023 թ.  


 

       

«ՍԷՐ ՈՉ ԵՐԲԵՔ ԱՆԿԱՆԻ. ԶՀԵՏ ԵՐԹԱՅՔ ՍԻՐՈՅ ԵՒ
ՆԱԽԱՆՁԱՒՈՐ ԼԵՐՈՒՔ ՀՈԳԵՒՈՐԱՑՆ ԱՌԱՒԵԼ»
ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

«Սուրբ Սարգիյս, ամուր պարիս (պարիսպ) Ամուրական խաչն ի թիվիս,
Թազայ իսայի խոտ իրե, Էլեյք, տեսեյք վով իրե: Սուրբ Սարգիսն էր
մեծ զորավոր Ջահել-ջիվան, ինք ձիավոր…»:
ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՂՈԹՔ

ետրվարի 4-ին՝ Ս. Սարգսի տոնի ուրախ առիթով, Ս. Յոթվերք եւ Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիների մի խումբ հավատացյալներ, Զարիկ Իգիթյանի ու Ժաննա Խաչատրյանի նախաձեռնությամբ, ինչպես նաեւ Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի հայրական օրհնությամբ, մեկնեցին ուխտագնացության՝ Երեւանի 6-րդ մասիվի Ս. Սարգիս, առաջնորդանիստ Ս. Սարգիս եւ Նորքի Ս. Աստվածածին եկեղեցիներ:

Սուրբ Սարգիսը հայոց կողմից սիրելի եւ մեծ ժողովրդականություն վայելող սրբերից է, ծննդով Կեսարիայից: Նա հռոմեական կայսրության նշանավոր զորավարներից էր: Իր զորավոր հավատքի համար Աստված հաջողությամբ էր պսակում նրա բոլոր ձեռնարկները: Դարեր շարունակ ժողովուրդը բանաստեղծություններ, երգեր ու ավանդույթներ է հյուսել՝ նվիրված «լսող աղօթից, կատարիչ խնդրուածոյ» Սուրբ Սարգսին եւ փառաբանել ճերմակաձի, սրաթռիչ Սրբի «հարեհաս» զորակցությունը սիրող սրտերին, որպեսզի վերջիններս շուտով կրեն թագը սուրբ պսակի եւ արժանանան Աստծո օրհնությանը: Սուրբ Սարգիսը նահատակության լուսե պսակը կիսեց իր պատանի որդու՝ Մարտիրոսի եւ տասնչորս զինվորների հետ: Հայոց աշխարհում նահատակների թափած արյամբ վեր խոյացան քրիստոնեկան հավատքի ընձյուղները, դարձան ծաղկած խաչքարեր, աղոթաբույր վանքեր ու սիրո, հավատքի տաճարներ:

ՎԵՑԵՐՈՐԴ ՄԱՍԻՎԻ Ս. ՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑԻ

Ուխտավորները ճանապարհ ընկան վաղ առավոտյան: Տեղ հասնելով՝ Ս. Սարգիս եկեղեցում ներկա գտնվեցին մատուցվող Սուրբ եւ անմահ Պատարագին: Օրվա պատարագիչն էր Տ. Կարապետ քհն. Կարապետյանը:

Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհուրդը մեկնեց պատարագիչ Տեր Հայրը: Հավարտ Սուրբ Պատարագի ուխտավորներն ստացան Սուրբ Հաղորդություն:

ԵՐԵՎԱՆԻ Ս. ՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑԻ

Ուխտագնացների հաջորդ հանգրվանն առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցին էր: Այստեղ նրանք խոնարհվեցին Սրբի մասունքակիր աջին, որը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի արտոնությամբ, բերվել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից, ինչպես նաեւ Ս. Մաշտոցի անվ. Մատենադարանից բերված ձեռագիր Ավետարանին, որ 17-րդ դարում (1693 թ.) ընդօրինակվել է Ավետիս երեցի կողմից՝ նույն եկեղեցում:

Այստեղ վերջիններս վառեցին իրենց հավատի մոմերը՝ մեկ անգամ եւս հայցելով արագահաս Սրբի բարեխոսությունը:

ՆՈՐՔԻ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ

Վերջին կանգառը, 2002 թվականին կառուցված, Նորքի Ս. Աստվածածին եկեղեցին էր: Ուխտավորներն այստեղ նույնպես մոմեր վառեցին՝ կրկին անգամ խնդրելով. «Կատարիչ խնդրուածոց, լսօղ աղօթից. երագահաս սուրբդ Սարգիս… բարեխօս լեր առ Քրիստոս վասն անձանց մերոց»:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ԼԻԶԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները