Ունինք Յիսուսի կոչը. «Արդ եղերուք դուք կատարեալք, որպէս եւ Հայրն ձեր երկնաւոր կատարեալ է»։
Բայց յաճախ կը թերանանք եւ կը շեղինք կատարելութեան ճամբայէն։

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԴ Տարի, Թիվ 2 (278), փետրվար 2023 թ.  


 

       

Մանուկներին՝ Սրբազան Պատմություն

ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ, ԹԵ՞...

սուցչուհին դասարանին պատմում էր նավաբեկության ենթարկված նավի մասին. «…Նավի վրա մի ամուսնական զույգ կար, որին հաջողվեց փրկամակույկին հասնել, բայց, ցավոք, այնտեղ միայն մեկ տեղ կար: Հանկարծ ամուսինը մի կողմ հրեց կնոջը, եւ ինքը մտավ նավակի մեջ: Իսկ կինը, մահվանից առաջ, միայն մի բան ասաց:

Այստեղ ուսուցչուհին կանգ առավ եւ հարցրեց աշակերտներին.

- Ի՞նչ եք կարծում, ո՞րն էր կնոջ վերջին խոսքը:

Աշակերտների մեծ մասն անմիջապես պատասխանեց.

- Ես ատում եմ քեզ կամ ի՞նչ կույր եմ եղել:

Ուսուցչուհին նկատեց, որ աշակերտներից միայն մի տղա ողջ ընթացքում լուռ էր:

- Իսկ դու ի՞նչ ես կարծում, նա ի՞նչ ասաց,- հարցրեց ուսուցչուհին վերջինիս:

- Կարծում եմ նա ասաց. «Հոգ տար մեր երեխայի մասին»,- հնչեց պատասխանը:

- Դու գիտե՞ս այս պատմությունը,- զարմացավ ուսուցչուհին:

- Ո՛չ, ուղղակի նույն բանն իմ մայրն է ասել հորս՝ իր մահվանից առաջ,- ուսերը թոթվեց տղան:

Ուսուցչուհին հուսաց, որ ոչ ոք չնկատեց, թե ինչպես խոնավացան իր աչքերը:

- Այսպիսով,- շարունակեց նա,- նավը խորտակվեց: Տղամարդը տուն հասավ եւ միայնակ մեծացրեց դստերը:

Տարիներ անց, երբ հայրն այլեւս ողջ չէր, նրա իրերը դասավորելիս դուստրը գտավ հոր օրագիրը, որում գրված էր. «Նրա սարսափելի ախտորոշումն արդեն հայտնի էր, երբ մենք ճամփորդության մեկնեցինք: Շատ ժամանակ չէր մնացել ապրելու: Տե՛ր Աստված, որքա՜ն կուզենայի նրա փոխարեն խեղդվել, բայց դստերս բարօրության համար չէի կարող: Միայն կարող էի թողնել նրան օվկիանոսում…»:

Պատմությունն այդպես ավարտվեց: Դասարանը լուռ էր: Ուսուցչուհին մանկական աչքերում տեսավ, որ պատմությունը խորն ազդեցություն էր ունեցել նրանց վրա, եւ այսօր նրանք առաջին անգամ հասկացան, թե միշտ չէ, որ բարու դիմակի տակ բարին է թաքնվում: Եվ ամենեւին էլ պարտադիր չէ, որ պարսավելի, չար արարքի դիմակի տակ դավաճանությունն ապրի:

Ահա թե ինչու երբեք չի կարելի մակերեսորեն դատել մարդկանց մասին: Մենք կարող ենք շատ բան չիմանալ եւ հանիրավի դատապարտել կամ մեղադրել նրանց:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները