Ունինք Յիսուսի կոչը. «Արդ եղերուք դուք կատարեալք, որպէս եւ Հայրն ձեր երկնաւոր կատարեալ է»։
Բայց յաճախ կը թերանանք եւ կը շեղինք կատարելութեան ճամբայէն։

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԴ Տարի, Թիվ 2 (278), փետրվար 2023 թ.  


 

       

ՆՈՐ ԾՐԱԳԻՐ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՂՋԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ուրջ մեկ տարի, «Երիտասարդներ հանուն քրիստոնեության» եւ «Խաչմերուկ» կրթական խորհրդատվական կենտրոն հիմնադրամի նախաձեռնությամբ, Շիրակի թեմի սոցկենտրոնում իրականացվում է «Սուպեր կին» 12-17 տարեկան աղջիկների ծրագիրը:

Ի՞նչ է իրենից ներկայացնում «Սուպեր կին» ծրագիրը: Այն արտադպրոցական խմբակ է, որն ուղղված է խոցելի խմբի երիտասարդ աղջիկների հետ աշխատանքին:

Ծրագրի նպատակն է նպաստել մասնակիցների ինքնաճանաչմանը, պաշտպանված լինելու իրազեկմանը եւ կյանքի հմտությունների ձեռքբերմանն ու առողջ արժեհամակարգի ձեւավորմանը:

Ո՞ր կարիքներին է ուղղված ծրագիրը: Վերջինս ներառում է հետեւյալ կետերը՝ ֆիզիկական-արտաքին տեսք, ըստ պատշաճի հագնվելու կարողություն, առողջ ապրելակերպ, սպորտ, հոգեւոր- քրիստոնեկան դաստիարակություն, մտային բազմակողմանի զարգացվածություն եւ հմտությունների ձեռքբերում, հոգեբանական խորհրդատվություն, աջակցություն, անհատական աշխատանք:

Ծրագրին սիրով են մասնակցում թե՛ դեռահասները եւ թե՛ երիտասարդ աղջիկները: Տարիքային տարբերությունն էլ հենց առավել հետաքրքիր է դարձնում ուսուցման գործընթացը:

ԱՐԱՔՍԻ ՍԱՐԳՍՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները