Ունինք Յիսուսի կոչը. «Արդ եղերուք դուք կատարեալք, որպէս եւ Հայրն ձեր երկնաւոր կատարեալ է»։
Բայց յաճախ կը թերանանք եւ կը շեղինք կատարելութեան ճամբայէն։

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԴ Տարի, Թիվ 2 (278), փետրվար 2023 թ.  


 

       

ՁԵԶ ԲԱՐԵԿԵՆԴԱՆ, ՄԵԶ ԲԱՐԻ ԶԱՏԻԿ

յս տարի՝ փետրվարի 19-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում սկսվեց Մեծ Պահքը, որի առաջին կիրակին Բուն բարեկենդան է:

Բարեկենդանը մարդու երջանկության հիշատակն է, որ դրախտում վայելում էին Ադամն ու Եվան: Այն նաեւ դրախտային կյանքի օրինակն է, որտեղ մարդուն արտոնված էր ճաշակել բոլոր պտուղները՝ բացառությամբ բարու եւ չարի` գիտության ծառի պտղից, ինչը պահքի խորհրդանիշն է: Բարեկենդանն առաքինությունների արտահայտություն է: Այդ օրը մարդիկ սգից անցնում են ուրախության, չարչարանքից` խաղաղության: Այս ընկալմամբ է, որ յուրաքանչյուր քրիստոնյա, հոգու խոնարհումով, ապաշխարությամբ, պահքով եւ ողորմության հույսով, սկսում է Մեծ պահքի 40-օրյա ճանապարհը: Այն տեւում է քառասունութ օր՝ Բուն բարեկենդանից մինչեւ Ս. Հարության՝ Զատկի տոնը:

Բարեկենդանն այնքան սիրված, ժողովրդական, սպասված տոն էր, որ հայ ազգի կողմից ընկալվում էր որպես ամենաազգային («հայոց ազգի օրեր»), ինչպես նաեւ ամենաերջանկաբեր, խրախճանք, ճոխ ու առատ ուտելիքներ վայելելու տոն. պարերի, խաղերի, զվարճահանդեսների, թատերախաղերի, այցելությունների եւ ուրախության երկու շաբաթ: Այդ օրերին նախկինում թույլատրվում էր առատ ուտելիք, կերուխում բարեկենդանյան խաղեր ու խրախճանքներ: Բոլորը ջանում էին ուտել, վերջացնել մսեղեն, յուղեղեն, կաթնեղեն պարունակող կերակրատեսակները:

Բարեկենդանի խորհրդանիշներն են համարվում Ուտիս տատը եւ Պաս պապը կամ Ակլատիզը:

Ազատանի Ս. Հարություն - Ս. Ստեփանոս եկեղեցու կիրակնօրյա դպրոցում ամեն տարի Բուն բարեկենդանը նշվում է յուրահատուկ ձեւով: Երեխաներն այս տարի եւվս մեծ ոգեւորությամբ նախապատրաստվեցին տոնին: Նրանք պատրաստեցին խորհրդանիշ տիկնիկը՝ Ակլատիզը, որն իրենից ներկայացնում է մեկ սոխ՝ վրան յոթը փետուր ( պահքի յոթը շաբաթները), այնուհետեւ սկսվեց ուրախ տոնը:

Մասնակիցները, Ակլատիզը պարեցնելով, ճանապարհեցին Ուտիս տատին, ով, կերած-խմած տեսքով, ամենքին ուտելու էր հրավիրում: Հրաժեշտ տվեցին՝ երգելով.

-Տատը գնաց՝ շերեփը ձեռին, Պապը եկավ՝ չոմբախն ուսին:

Ուտիս տատը տխուր հեռացավ՝ ասելով.

-Ոչինչ, պասը կանցնի, Զատիկ կգա, Ուտիս տատին սպասող միշտ կա, Ուտիս տատին սիրող շատ կա:

Երեխաները երգեցին, պարեցին եւ տարբեր խաղեր խաղացին, իսկ Ակլատիզը վերջում կրկին «հիշեցրեց».

- Ոչ մի չորթան ու թթու թան, սոխ ու սխտոր կծեծեք, ձեթով բանջար կտապկեք, յոթը շաբաթ պաս կպահեք:

ԳՈՀԱՐ ԳԱԼԹԱԳԱԶՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ՀԵՂԻՆԱԿԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները