Ունինք Յիսուսի կոչը. «Արդ եղերուք դուք կատարեալք, որպէս եւ Հայրն ձեր երկնաւոր կատարեալ է»։
Բայց յաճախ կը թերանանք եւ կը շեղինք կատարելութեան ճամբայէն։

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԴ Տարի, Թիվ 2 (278), փետրվար 2023 թ.  


 

       

ԱՅՆՔԱ՜Ն ՍԻՐՈՒՆ ԵՎ ԱՅՆՔԱ՜Ն ՍԻՐՈՎ ԷՐ ԱՄԵՆ ԻՆՉ...
ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋԸ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՎ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԵՆՑԱՂԻ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

այ Առաքելական Սուրբ Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճար ընծայաբերելու տոնը՝ Տյառնընդառաջը:

Տոնն սկսվում է, նախորդ օրը երեկոյան կատարվող, նախատոնակով: Տարվա առաջին Անդաստանի ընթացքում օրհնվում են աշխարհի չորս կողմերը, որից հետո վառվում է Տյառնընդառաջի խարույկը:

Փետրվարի 14-ին բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ եւ անմահ Պատարագ, կատարվում նորապսակների օրհնության կարգ:

ՏՈՆԻՆ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐԸ՝ ՓՈՔՐԻՑ ՄԵԾ

Կարեւորելով տոնի խորհուրդը եւ ընդհանրապես հոգեւոր, ազգային մշակույթն ու նրա տարածումը ժողովրդի կենցաղում՝ Գյումրու ժողովրդական ճարտարապետության եւ քաղաքային կենցաղի թանգարանի տնօրեն Անի Նազարյանի նախաձեռնությամբ ու Շիրակի թեմի երիտասարդաց միության հետ համագործակցության արդյունքում, թանգարանի բակում նշվեց Տյառնընդառաջը:

Բազմամարդ բակում տիրում էր ջերմ մթնոլորտ, աչքի էին զարնում ազգային, հոգեւոր ծիսակարգն ու սովորությունները:

Թեմի հոգեւորականների կողմից (Տ. Տաթեւ քհն. Մարուքյան, Տ. Մակար քհն. Գալամդարյան, Տ. Նարեկ քհն. Անտոնյան, Արմեն սարկավագ Իսահակյան, Արտաշես սարկավագ Աջապահյան) կատարվեց Անդաստանի կարգ, ներկայացվեց տոնի խորհուրդը, որից հետո վառվեց ավանդական խարույկը եւ ազգային երգ ու պարով սկսվեց տոնախմբությունը:

Դե էլ ինչ տոն՝ առանց ծիսական հյուրասիրության, որի ամեն բաղադրիչը պատրաստված էր մեծ սիրով ու գեղագիտական նուրբ ճաշակով:

Օրվա ավարտին թեմի երիտասարդները շրջեցին թանգարանում եւ, աշխատակիցների մանրակրկիտ ներկայացմամբ, հաղորդ դարձան Գյումրվա կոլորիտին ու գյումրեցու կենցաղին:

Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի լույսը մեր կյանքից անպակաս լինի, եւ մենք միշտ քայլենք Տիրոջն ընդառաջ:

ԳՈՀԱՐ ԳԱԼԹԱԳԱԶՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները