Ունինք Յիսուսի կոչը. «Արդ եղերուք դուք կատարեալք, որպէս եւ Հայրն ձեր երկնաւոր կատարեալ է»։
Բայց յաճախ կը թերանանք եւ կը շեղինք կատարելութեան ճամբայէն։

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԴ Տարի, Թիվ 2 (278), փետրվար 2023 թ.  


 

       

ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԳՐԵՐ ԲԱՐԵՊԱՇՏ ՀԱՅՈՐԴԻՆԵՐԻՆ

այ Առաքելական Սուրբ Եկեղեցին սեփական ազգի հարատեւության գրավականն է, եւ այն, ինչ տալիս ենք Եկեղեցուն, ավելիով վերադառանալու է մեզ թե՛ այս եւ թե՛ հավիտենական կյանքում, իսկ տրվածը փոխանցվելու է սերունդներին...»,- փետրվարի 12-ին՝ Սուրբ եւ անմահ Պատարագի վերջում այս խոսքերով Ազատանի Ս. Հարություն - Ս. Ստեփանոս եկեղեցու հոգեւոր հովիվ արժանապատիվ Տ. Մակար քահանա Գալամդարյանն սկսեց իր շնորհակալական խոսքը՝ ուղղված բոլոր հավատավոր ու բարեպաշտ զավակներին, ովքեր միշտ իրենց մտավոր, ֆիզիկական ու նյութական միջոցները ծառայեցնում են ի շահ Եկեղեցու պայծառության:

Տեր Հայրը նվիրատու բարերարներից հինգին՝ Անդրանիկ Իկիլիկյանին, Արթուր Ազատյանին, Խոսրով Բաղդասարյանին, Վարդգես Վարժապետյանին եւ Գոռ Դավթյանին հանձնեց Օրհնության գիր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի Առաջնորդ գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կողմից՝ ի գնահատումն նրանց աստվածահաճո գործունեության, որով աջակից են եղել Ազատանի հովվության առաքելությանը:

«Մեր բոլոր աջակիցները, նվիրատուները եւ բարերարները միշտ մեր աղոթքներում են եւ, որ ամենակարեւորն է, Աստուծո մտքում»,- եզրափակեց ասելիքը Տեր Հայրը՝ իր շնորհակալական խոսքի հետ միասին:

ԳՈՀԱՐ ԳԱԼԹԱԳԱԶՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները