Քրիստոսով թող բացվեն դռները
Նոր Տարվա: Քրիստոսով ու հայրենիքի սիրով միացած զավակները մեր ազգի թող
կերտեն ազատ ճանապարհն
իրենց նոր կյանքի:

 
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԴ Տարի, Թիվ 1 (277), հունվար 2023 թ.  


 

       

ՈԳԵԿՈՉՎԵՑ ՍՈՒՐԲ ՍՏԵՓԱՆՈՍԻ ՀԻՇԱՏԱԿԸ

եկտեմբերի 26-ին, Հայ Առաքելական Եկեղեցին նշեց Ս. Ստեփանոս Նախավկայի տոնը:

Սուրբն այն յոթը սարկավագներից մեկն էր, որ ընտրվեցին առաքյալների կողմից: Նրանք Քրիստոնեական Եկեղեցու առաջին սպասավորներն էին՝ ընտրված սիրո ճաշի՝ ագապեի սեղաններն սպասավորելու, աղքատների ու կարիքավորների մասին հոգ տանելու համար:

Սուրբ Ստեփանոսն իր սպասավորության մեջ քաջ էր ու արի, լի էր Սուրբ Հոգով ու փայլում էր հավատքով: Նրա անմնացորդ սիրո ու նվիրումի մասին են Գործք Առաքելոցի 6-8-րդ գլուխները. «Ստեփանոսը՝ շնորհներով եւ զորությամբ լցված մի մարդ, ժողովրդի մեջ զարմանալի գործեր եւ մեծամեծ նշաններ էր անում» (Գործք Զ 8): Նա առաջինն էր, ով իր կյանքով վկայեց Հիսուս Քրիստոսին՝ նահատակվելով Նրա համար:

Սրբի հիշատակության օրն Ազատանի Ս. Հարություն - Ս. Ստեփանոս եկեղեցու ուխտի օրն է: Այն սկսվեց ուխտի խաչերթով: Գյուղի մուտքից, հոգեւորականների առաջնորդությամբ, հավատացյալներն աղոթքներով, շարականների երգեցողությամբ քայլեցին դեպի եկեղեցի, ուր մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ՝ ձեռամբ Տ. Մակար քհն. Գալամդարյանի:

Պատարագի ընթացքում հայցելով Սրբի բարեխոսությունը՝ ներկաներն աղոթեցին երկրի զորացման, ժողովրդի՝ ի Քրիստոս միասնության, հայոց բանակի անսասանության, վիրավորների ապաքինման, գերիների վերադարձի, անհայտ կորածների հայտնության եւ մեր պետականության հարատեւության համար:

ԳՈՀԱՐ ԳԱԼԹԱԳԱԶՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները