Քրիստոսով թող բացվեն դռները
Նոր Տարվա: Քրիստոսով ու հայրենիքի սիրով միացած զավակները մեր ազգի թող
կերտեն ազատ ճանապարհն
իրենց նոր կյանքի:

 
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԴ Տարի, Թիվ 1 (277), հունվար 2023 թ.  


 

       

Մանուկներին՝ Սրբազան Պատմություն

ԱՄԱՆՈՐԻ ՀԵՔԻԱԹԸ

ի հանրահայտ լեգենդ վկայում է այն մասին, որ ժամանակին Լիբանանի գեղատեսիլ բնության գրկում աճում էին երեք մայրիներ: Ինչպես հայտնի է, մայրիները շատ դանդաղ են աճում, եւ այդ երեք ծառերը դարեր անցկացրին` մտորելով կյանքի ու մահվան, բնության ու մարդկության մասին:

Նրանք տեսան, թե ինչպես Լիբանանի հողի վրա ոտք դրեցին Սողոմոն արքայի մարդիկ, թե ինչպես, ասորեստանցիների հետ կռվի ժամանակ, այդ հողն արյունով ծածկվեց: Նրանք դեմ առ դեմ հանդիպեցին երկու ոխերիմ թշնամիներին` Եզեկիել եւ Եղիա մարգարեներին: Նրանց օրոք էր ստեղծվել այբուբենը: Ծառերը հիացել էին` տեսնելով իրենց կողքով անցնող քարավանները, որոնք բեռնված էին բազմագույն կտորներով: Եվ մի հիանալի օր վերջիններս որոշեցին խոսել ապագայի մասին:

- Այն ամենից հետո, որ ինձ վիճակվել է տեսնել,- ասաց առաջինը,- ես կցանկանայի գահ դառնալ, որի վրա էլ կբազմի աշխարհի ամենահզոր արքան:

- Իսկ ես կուզեի մի այնպիսի բանի մաս կազմել, որ չարը բարու կփոխակերպեր դարերի համար,- ասաց երկրորդը:

- Իսկ ես,- ասաց երրորդը,- կցանկանայի, որ մարդիկ, ամեն անգամ ինձ նայելով, Աստծուն հիշեն:

Անցան տարիներ եւ դարձյալ տարիներ, եւ վերջապես անտառում հայտնվեցին անտառահատները: Նրանք կտրեցին մայրիներն ու հղկեցին: Յուրաքանչյուր մայրի ուներ իր նվիրական երազանքը, սակայն իրականությունը երբեք չի հարցնում մեր երազանքի մասին:

Առաջին մայրուց գոմ սարքեցին, իսկ նրա փայտի ավելցուկներից՝ մսուր: Երկրորդ ծառից կոպիտ գյուղական սեղան ստացան, որն ավելի ուշ վաճառեցին մի կահույքավաճառի: Երրորդ ծառի փայտը վաճառել չհաջողվեց: Այն վերածեցին տախտակների եւ մի մեծ քաղաքի պահեստում ի պահ դրեցին:

Շատ տխրեցին մայրիներն ու ասացին. «Մեր փայտն այնքան լավն էր, բայց ոչ մեկը չկարողացավ ըստ արժանվույն օգտագործել այն»:

Ժամանակն անցնում էր, եւ ահա մի անգամ, աստղազարդ գիշերով, մի ամուսնական զույգ, որ գիշերակաց չէր գտել, որոշեց գիշերել առաջին մայրու փայտից պատրաստված գոմում: Կինը հղի էր, այդ գիշեր որդի ունեցավ եւ նրան դրեց փափուկ խոտի վրա՝ մսուրի մեջ: Հենց այդ ժամանակ էլ մայրին հասկացավ, որ իր երազանքն իրականացավ. ինքը հենարան դարձավ Երկրային Արքայի համար:

Մի քանի տարի անց հասարակ գյուղական տան մեջ մի խումբ մարդիկ նստեցին այն սեղանի շուրջ, որը պատրաստված էր երկրորդ մայրու փայտից: Նախքան մարդիկ կսկսեին ուտել, նրանցից մեկը մի քանի խոսք ասաց գինու եւ հացի մասին, որոնք դրված էին սեղանին: Այդ ժամանակ էլ երկրորդ ծառը հասկացավ, որ ինքը հենարան ծառայեց ոչ միայն սեղանին դրված հացի եւ գինու համար, այլեւ կապ հաստատեց աստվածայինի ու մարդկայինի միջեւ:

Հաջորդ օրը երրորդ մայրու երկու տախտակից խաչ սարքեցին: Մի քանի ժամ անց բերեցին վիրավոր մի մարդու եւ նրան գամերով ամրացրին խաչին: Երրորդ մայրին սարսափեց ճակատագրից եւ սկսեց անիծել իր բախտը: Բայց երեք օր էլ չէր անցել, երբ նա հասկացավ իր ճակատագիրը. մարդը, ով գամված էր խաչին, դարձավ Երկրի Լույսը: Խաչը, որ պատրաստված էր այդ մայրու փայտից, տանջանքի խորհրդանիշից վերածվեց փառաբանության խորհրդանիշի: Այսպես որոշվեց երեք մայրիների բախտը:

Այսպիսով կատարվեց երեք մայրիների երազանքն այնպես, ինչպես երազանքների պարագայում է լինում. երազանքները կատարվում են, բայց բոլորովին այլ կերպ, քան պատկերացնում ենք:

ՊԱՈՒԼՈ ԿՈԵԼԻՈ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները