Քրիստոսով թող բացվեն դռները
Նոր Տարվա: Քրիստոսով ու հայրենիքի սիրով միացած զավակները մեր ազգի թող
կերտեն ազատ ճանապարհն
իրենց նոր կյանքի:

 
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԴ Տարի, Թիվ 1 (277), հունվար 2023 թ.  


 

       

ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՆՕՐՀՆԵՔ ԹԻՎ 15 ԿՐԹՕՋԱԽՈՒՄ

«…Հարությունից հետո Քրիստոս վերնատուն մտավ եւ օրհնեց աշակերտներին,
որի համար նույն խաչն ու Ավետարանը, որ խորհրդանշում են
Հիսուս Քրիստոսին, տանելով տուն, օրհնում ենք մեր բնակարանները»:
Ս. ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՎԱՑԻ

նօրհնեքի կարգը, ըստ ավանդության, գալիս է Ավետարանից եւ հաստատել է մեր Տեր Հիսուս Քրիստոս: Նա ասաց. «Երբ տուն մտնեք, բարեւեք տանտիրոջը՝ ասելով. «Ողջույն այս տանը» (Մտթ. Ժ 12): Ավետարանի վկայությամբ՝ Սուրբ Զատկի երեկոյան հարուցյալ Քրիստոս, փակ դռների միջով, մտավ Վերնատուն, ուր հավաքվել էին աշակերտները եւ օրհնեց նրանց ու ասաց. «Խաղաղություն ձեզ, ես եմ, մի վախեցեք» (Ղուկ. ԻԴ 36): Հետայդու առաքյալները տնե-տուն էին անցնում՝ ավետելով Աստվածահայտնության եւ Սուրբ Հարության բարի լուրը:

Հայաստանյայց Եկեղեցին նույնպես, շարունակելով առաքելական ավանդույթը, տարվա մեջ երկու անգամ կատարում է Տնօրհնեքի կարգ: Հոգեւորականները, առաքյալների օրինակով, այցելում են հավատացյալների տները, օրհնում նրանց օջախներն ու բնակիչներին, ինչպես նաեւ տան բարիքները՝ մկրտության, խաղաղության, առատության, բարեպաշտության խորհրդանիշներ հացը, աղը, ջուրը, ինչպես Քրիստոս, աշխարհ գալով, օրհնեց ջուրը, երկիրն ու նրա պտուղները: Ապա քահանան օրհնված ջուրը խաչաձեւ ցողում է տան պատերին եւ խնկարկում տունը: Այնուհետեւ օրհնում է տան անդամներին: Որպես օրհնության համար տեսանելի ու մնայուն նշանակ՝ քահանան սեղանին թողնում է տնօրինական պատկերով նշխար, որը պահվում է ալյուրի կամ ձավարեղենի մեջ՝ իբրեւ տվյալ տան ունեցվածքի առատության, բերրիության ու հաջողության նշան:

Այսպիսիով՝ տնօրհնեքի արարողությամբ հավատացյալների տները, Ս. Ծննդյան խորհրդով, վերածվում են Բեթղեհեմյան այրի: Արդ, ինքնին Ս. Ծննդյան խորհրդը կոչ է բոլորիս համար, որպեսզի մենք եւս վերածնվենք եւ, Քրիստոսի փրկության ճշմարտությունն ընդունելով ու հավատալով, բարի գործերով զարդարված, արժանանանք Տիրոջ օրհնալից նոր օրերին, որոնց գագաթնակետն է հավիտենական եւ անսպառ օրերի ժառանգումը:

Հունվարի 13-ին Գյումրու թիվ 15 դպրոցում կատարվեց Ս. Ծննդյան տնօրհնեքի արարողություն: Դպրոցի բակում Տ. Փավստոս քհն. Սարգսյանին դիմավորեցին տնօրեն Սեդա Համբարձումյանը, Քնարիկ Ադամյանը, ուսուցչական կազմը եւ առաջնորդեցին հանդիսությունների սրահ, ուր, ձեռամբ Տեր Հոր, կատարվեց Ս. Ծննդյան տնօրհնեք: Եվս մեկ անգամ հնչեց Ս. Ծննդյան ավետիսը. «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ. մեզ եւ ձեզ մեծ աւետիս»:

Այնուհետեւ Տեր Հայրը հանգամանալից բացատրեց Տնօրհնեքի կարեւորությունը հայոց օջախներում: Վերջում դպրոցի տնօրինությունը ներկաներին հյուրասիրեց հայկական ավանդական ղափամայով:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ԼԻԱՆՆԱ ԱԴԱՄՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները