Քրիստոսով թող բացվեն դռները
Նոր Տարվա: Քրիստոսով ու հայրենիքի սիրով միացած զավակները մեր ազգի թող
կերտեն ազատ ճանապարհն
իրենց նոր կյանքի:

 
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԴ Տարի, Թիվ 1 (277), հունվար 2023 թ.  


 

       

ԶԻՆԱԿՈՉԻԿՆԵՐԻ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ

Բավական չէ ազգի զավակը լինել, պետք է նաեւ նրա հրաշունչ զինվորը լինել...
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ

րդեն ավանդույթ է դարձել՝ ամեն զորակոչի Ազատանի նորակոչիկներին բանակ ճանապարհել աղոթքով ու օրհնությամբ: 2023 թվականի ձմեռային զորակոչը բացառություն չէր:

Հունվարի 15-ին Ազատանի Ս. Հարություն - Ս. Ստեփանոս եկեղեցում, հավարտ Սուրբ եւ անմահ Պատարագի, կատարվեց զինակոչիկների օրհնության կարգ՝ ձեռամբ Ազատանի հոգեւոր հովիվ արժանապատիվ Տ. Մակար քահանա Գալամդարյանի: Նախ բոլորը միասնական աղոթք բարձրացրին առ Աստված՝ մեր նորակոչիկների եւ հայրենիքի սահմանները պահող զինվորների, սպաների բարի եւ անփորձանք ծառայության համար: Այնուհետեւ ներկաներին իր սրտի խոսքը հղեց Տեր Հայրը՝ մաղթելով խաղաղ երկինք ու անառիկ սահմաններ մեր հայրենիքին, իսկ զինվորներին՝ բարի վերադարձ:

Աղոթքով ու օրհնությամբ նորակոչիկներին ճանապարհելով հայոց բանակ՝ ամեն ոք հոգում անթեղեց մի նվիրական երազանք՝ երկու տարի հետո նույն խմբով կրկին աղոթքի կանգնել Ամենակարող Տիրոջ Ս. Խորանի առջեւ:

Ինչպես միշտ, այս անգամ եւս նորակոչիկների օրհնության կարգին ներկա էին Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Իկիլիկյանը, Ազատան բնակավայրի վարչական ղեկավար Գագիկ Պողոսյանը, ինչպես նաեւ Ազատանի միջնակարգ դպրոցի տնօրեն Համլետ Ոսկանյանը եւ մնացյալ հավատավոր մեր ժողովուրդը:

Զինակոչիկները նվեր ստացան օրհնված խաչեր, զինվորի աղոթագրքեր ու սրբապատկերներ:

Ներկաներն իրենց բարեմաղթանքներն ու խորհուրդները հղեցին տղաներին...

Աստծո օրհնությամբ գնաք եւ անպակաս վերադառնաք, տղանե՛ր: Բարի ծառայություն:

ԳՈՀԱՐ ԳԱԼԹԱԳԱԶՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ՀԵՂԻՆԱԿԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները