ՀԱՆԿԱՐԾ
ՎԱՌ ՇՈՂԵՐՈՎ ՄԻ ԱՍՏՂ ՀԱՅՏՆՎԵՑ
ԱՇԽԱՐՀԻՆ. ԲԱՐԻ ԼՈՒՐ...
ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԵՎ ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ՏՈՆՆ ԱԶԱՏԱՆՈՒՄ
 ունվարի
5-ի երեկոյան Ազատանի Ս. Հարություն - Ս. Ստեփանոս եկեղեցում մատուցվեց
Ճրագալույցի Սուրբ եւ անմահ Պատարագ, որի ավարտին հավատացյալներն
օրհնված լույս տարան իրենց տները: Սակայն մինչ լույսի բաշխումը,
եկեղեցու կիրակնօրյա դպրոցի ավագ խմբի սաները, Սուրբ Ծննդյան գեղեցիկ
շարականով, իրենց նվերը բերեցին ներկա հավատացյալներին:
Հունվարի 6-ին Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության Պատարագ մատուցվեց
ձեռամբ արժանապատիվ Տ. Մակար քհն. Գալամդարյանի: Հավարտ սրբազան
արարողության կատարվեց Ջրօրհնյաց կարգ, որ խորհրդանշում է մեր Տեր
Հիսուս Քրիստոսի մկրտությունը Հորդանան գետում, երբ Սուրբ Հոգին
աղավնակերպ իջավ Քրիստոսի վրա եւ երկնքից լսվեց Հայր Աստծո ձայնը,
որ ասաց. «Դա է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճությունը,
Նրան լսեցե՛ք»:
Հայ
Առաքելական Սուրբ Եկեղեցին Ջրօրհնեքը կատարում է Սուրբ Խաչով եւ
սրբալույս Մյուռոնով, որը մեր Եկեղեցում Սուրբ Հոգու խորհրդանիշն
է եւ, եկեղեցական ձեւավորված ավանդույթի համաձայն, արարողությունն
ունի խաչքավոր:
Այս տարի՝ 2023 թվականին, Ազատանի Սուրբ Հարություն - Սուրբ Ստեփանոս
եկեղեցու խաչքավորն է Արտուշ Աբրահամյանը:
Հավարտ Սուրբ Պատարագի, խաչքավորի եւ նրա ընտանիքի կողմից, հանուն
մեր հայրենիքի զորացման, կատարվեց մատաղուրհնություն:
ԳՈՀԱՐ ԳԱԼԹԱԳԱԶՅԱՆ
>>>
|
|