Քրիստոսով թող բացվեն դռները
Նոր Տարվա: Քրիստոսով ու հայրենիքի սիրով միացած զավակները մեր ազգի թող
կերտեն ազատ ճանապարհն
իրենց նոր կյանքի:

 
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԴ Տարի, Թիվ 1 (277), հունվար 2023 թ.  


 

       

ՆՌՆՕՐՀՆԵՔ ԱԶԱՏԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

րդեն մի քանի տարի է, ինչ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ, Ամանորի գիշերը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եւ Հայ Առաքելական Եկեղեցու բոլոր եկեղեցիներում կատարվում է Գոհաբանական աղոթք եւ Նռնօրհնեքի արարողություն:

Ինչպես բոլոր եկեղեցիները, այնպես էլ Ազատանի Ս. Հարություն - Ս. Ստեփանոսն Ամանորի տոնական գիշերը բազմամարդ էր: Մեծաթիվ ընտանիքներ Նոր տարին դիմավորեցին եկեղեցում:

Ժամը 24:00-ին, Ազատան համայնքի հոգեւոր հովիվ Տ. Մակար քահանա Գալամդարյանի հետ, Տերունական աղոթքով մուտք գործեցինք 2023 Փրկչական տարի: Կատարվեց Գոհաբանական աղոթք եւ Նռնօրհնեք:

Հայկական ավանդության մեջ նուռը, իբրեւ ազգային խորհրդանիշ, կրում է կյանքի, ծաղկունքի եւ առատության իմաստը: Քրիստոնեական խորհրդաբանության մեջ նուռը խորհրդապատկերն է Հիսուս Քրիստոսի հեղած արյան՝ խորհրդանշելով նաեւ Տիրոջ հրաշափառ Հարությունն ու Աստծու շնորհների բազմազանությունը: Հայոց Եկեղեցու վարդապետների եւ հայրերի մեկնություններում նուռը ներկայացվում է նաեւ այն խորհրդաբանությամբ, որ, նռան հատիկների պես, Եկեղեցու անդամները շատ ու բազմատեսակ են, սակայն նռան նման պատված են պինդ կեղեւով` միավորված լինելով մեկ Եկեղեցու մեջ:

Նռնօրհնեքով, ասես, պատրասվում ենք հոգեւոր կարեւորագույն իրողության՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Ծննդյան եւ Աստվածահայտնության տոնին:

ԳՈՀԱՐ ԳԱԼԹԱԳԱԶՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները